Խաղաղություն մուրալու գինը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 15, 2021

Ոչ վստահություն եք թողել, ոչ էլ պատասխանատվության զգացում ունեք, ինչպես որ երբեւէ չեք ունեցել։ Այնպես որ ինչ-որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ, ձեզ մեղադրեք, ձեր մեղմ ասած անգործության համար։ Չարքի պես կախվել եք ժողովրդի գլխին, ու ձեր համար անգամ վիրավոր զինվորի կյանքը չի հետաքրքրում։ Ինչպես որ չհետաքրքրեց հինգ հազար անմեղ զոհերը, որոնց քսան ամյակները Եռաբլուրում են նշում ծնողները։ 

Հերիք է վտանգի պահերին ջայլամի պես գլուխներդ ավազի մեջ խոթեք ու երբ վտանգը անցնի` դուրս հանեք ու սկսեք մարդկանց վրա մունաթ գալ։ Կրկին մեղադրելով բոլորին, բացի մեկ մարդուց` գլխավոր պատասխանատուից։ 

 

Դուք մի պահ պատկերացրել ե՞ք այն ծնողների վիճակը, որոնց տղաները ծառայության մեջ են։ Չեք պատկերացրել, որովհետեւ դուք զբաղված եք առոք-փառոք չտես ապրելով.. ու մնացած առողջ բջիջները սպանելու գործով։ 

Խաղաղություն եք մուրում, ահա եւ խաղաղություն մուրալու գինը։ 

Շուտափույթ ապաքինում վիրավոր զինվորներին..... շուտափույթ ազատագրում երկրին այս չարիք - ազգակործաններից.....

 

Հ.Գ. Վիրավորված զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ 

Հայտնում է Արցախի պետնախարարը։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել