Խաղաղ դարաշրջան մենք տեսել ենք

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 12, 2021

Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է ուզում բացել... 

 

Խաղաղ դարաշրջանում մենք տեսանք, թե ինչպես է թշնամին մեր իսկ տարածքից մեր զինվորներին գերի վերցնում։ 

 

Խաղաղ դարաշրջանում մի երկու օր առաջ տեսանք, թե ինչպես է թշնամու զինվորը Շուշիից ցած իջնում և մեր տարածքում աշխատողների վրա կրակում, սպանում։ 

 

Խաղաղ դարաշրջանում տեսանք, թե ինչպես է թշնամին մեր գյուղացիների անասունները գողանում, դաշտերը այրում՝ զրկելով ապրուստից և էդպես ստիպելով հեռանալ սահմանամերձ գյուղից։ 

 

Խաղաղ դարաշրջանում տեսանք, թե ինչպես է թշնամու՝ զենքը ձեռքին զինվորը մեր երեխաներին ստորացնում ու հարցնում՝ գիտե՞ս՝ Ղարաբաղն ումն է։

 

Ու այսօր՝ այս խաղաղ դարաշրջանում, մեր անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ Ադրբեջանը մաքսակետ է դրել Գորիս֊Կապանում և ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին որոշակի գումար վճարելով, կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով։ 

Հասկանո՞ւմ եք՝ մենք պիտի գումար վճարենք, որ մեր իսկ ճանապարհով անցնենք, մեր երկրում ապրենք։ 

 

Եվ էսպես, թշնամին կամաց֊կամաց այնպես է անում, որ մեր գյուղերը դատարկվեն, իսկ մեր իշխանությունը խաղաղության դարաշրջանից է խոսում։ 

 

Մի առաջարկ ունեմ՝ գուցե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն այս խաղաղ դարաշրջանում ընտանիքով տեղափոխվի սահմանամերձ մի գյուղում ապրելու, որպեսզի ամեն օր զգա՝ ինչքան "խաղաղ" և "ապահով" է այնտեղ։

 

Կարինե Հարությունյան

Կիսվել