Խաղաղությամբ ննջես, սիրելի Ժորա պապ, մեր բոլորի պապ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 11, 2022

Ամենացավալին մարդկային կորուստն է' երբեք այլեւս չվերականգնվող։ Միակ մխիթարությունը, թերեւս, հոգու անմահության գաղափարն է, որ օգնում է մեզ' մնացողներիս զգալ նրանց աննյութական ներկայությունը։ 

Թող լույս իջնի...

Խաղաղությամբ ննջես, սիրելի Ժորա պապ, մեր բոլորի պապ...

Աննաս, Արամ ջան, դուք ամեն հնարավորն ու անհնարն արեցիք' նրա կողքին լինելու, նրա ցավը մեղմելու եւ կյանքը երկարացնելու համար։ 

Ցավակցում եմ, հարազատներս, Աստծով մխիթարվեք։

 

Արթուր Հայրապետյան 

 

Սիրելի ընկերներ, Աննայի պապիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը' նոյեմբերի 12-ին ժամը 17.00- 20.00 Բագրևանդ 17, 6/2 հասցեում գտնվող Ադանա սգո սրահում։

Կիսվել