Խաղաղությունն ու ապագան տեղում են

Արթուր Հայրապետյան Օգոստոս 24, 2022

Խաղաղությունն ու ապագան տեղում են` իրար ձեռք ձեռքի տված` մուրճն էլ գլխին։ 

Արցախը թշնամուն նվիրաբերելուց հետո, գերագույն գլխավոր հոգեկան հանցագործի թեթեւ ձեռքով, մեր երկիրը շարունակում է մաս-մաս նվիրաբերել թշնամուն, եւ այդ չարիքի գործընթացը թափով անցել է առաջ, ու կանգ չի առնում։ Ու բոլորս տեղն եկած պահին ասում ենք, որ գժվում ենք, ու չենք մեռնում, բայց մեկը չկա (ես էլ հետը), որ ամոթից պարտակվի գոնե։ Անգամ մի սպա ինքն իր հետ մի բան չարեց` ամոթու։ Շատերը ազրահիլին լեգիտիմացրեցին, ու լեզու դրեց բերանը, էն էլ ինչ լեզու։ 

Բոլորը կենացասացներ են, բայց տեղն եկած պահին, ցեխ կշպրտեն նրա վրա, ով կփորձի մի բան անել, որ դուրս գանք էս աղետից։ Որովհետեւ պոռոտախոս լինելը ավելին է, քան հայրենիքն ու մարդը, որ քոռ կոպեկի արժեք այլեւս չունի։ Մեղադրեք բոլորին, վարկաբեկեք ում ուզեք, ե՞ւ.....

Ներքին Սուսի գյուղապետն ասում է, որ բնակիչներն իրենց հարազատների գերեզմանները հանել, տեղափոխել են իրենց հետ, տները փլատակների վերածել, ու մենք հեռվից նայում, համացանցի միջոցով ինքնահաստատվում ենք, ու ամեն մեկն իր դարդին։ Երբ խորապես հասկանաք, թե ինչ բան է ձագի, ծնողի.... գերեզմանը հանել, որ թշնամին չգա ու չպղծի, սեփական տունդ քանդես, վառես, որ չմնա թշնամուն, գուցե մի հալի գաք։ Բայց քանի որ ցավը ձերը չի, դուք մեծիկ-մեծիկ շարունակեք դուրս տալ, մինչեւ թշնամին կհասնի ձեր տներ.....

Քնեք, քանի կարող եք։ Մինչեւ մորթվելը դեռ ժամանակ ունեք սթափվելու։

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024