«Խաղաղության դարաշրջան» սկսվելու շանսերը գրեթե զրոյական են

Արթուր Հայրապետյան Հունիս 29, 2022

«Խաղաղության դարաշրջան» սկսվելու շանսերը գրեթե զրոյական են: Սա էր, կարծում եմ, վարչապետի «ասուլիսի» հիմնական ասելիքը՝ մնացած խոսակցություններն ավելի շուտ հռետորաբանության ոլորտից են, եւ ղարաբաղյան խնդրի, այսպես ասենք, «յուրովի մեկնաբանություն» են: Հետեւաբար, պետք է նախապատրաստվել նոր պատերազմի: Մեր այն համաքաղաքացիները, որոնք կարծում են, թե «ռուսը չի թողնի, որ պատերազմ սկսվի», ցավոք, մոլորության մեջ են: Բացի ամեն ինչից, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ադրբեջանը հնարավորություն ունենա «ռուսին չլսելու»: Կարծես թե, բոլորը համաձայն են, որ պետք է պատրաստվել պատերազմի՝ առանց խուճապի եւ, մյուս կողմից, առանց «խաղաղության դարաշրջանի» վրա ապավինելու: Ի՞նչ է անում իշխանությունը՝ պատերազմին պատրաստվելու համար, ի՞նչ արդյունքի է ձգտում (բացի «լայքերի» քանակից): Սկզբի համար թերեւս արժե Գլխավոր շտաբի պետ նշանակել: Ո՞ր զենքերով է թշնամին մեր վրա հարձակվելու, ո՞ր զենքերով ենք մենք պաշտպանվելու: Այդ հարցերին պատասխանելն ավելի կարեւոր է, քան ամեն վայրկյան ու ամեն առիթով «նախկինների» մասին խոսելը:

 

Արամ Աբրահամյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024