Խայտառակ պարտություն կրածը

Արթուր Հայրապետյան Մայիս 06, 2021

Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը պատերազմում խայտառակ պարտություն է կրել, հանձնվել է Արցախի 75 տոկոսը՝ 5 հազարից ավելի զոհերով։ «Դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» պիտակներն իրականում նրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական ուղու վրա դաջել են ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ մեկը, այլ անձամբ ինքը՝ սեփական գործողություններով, անգործությամբ, անկարողությամբ կամ դավաճանությամբ։ Video Player Ահա, ուրեմն, սեփական ձեռքով սեփական դեմքին դաջված պիտակները Նիկոլ Փաշինյանը վերահասցեագրում է մարդկանց, ովքեր, անկախ նրա իսկ մատուցած կամ հորինած պատմություններից, Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել։ Դա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ կոմպլեքսն է, նրանց հաջողվել է այն, ինչը տապալել է ինքը և ինչի համար արժանանում է առնվազն մտածելու ունակ մարդկանց համապատասխան վերաբերմունքին։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա, քաջ գիտակցում է, որ առողջ բանականությունն անունակ է արդարացնելու իր գործողությունները, և իրականում նա իր խոսքն ուղղում է ոչ թե հասարակության այդ՝ բանականությամբ առաջնորդվող հատվածին, այլ այն շերտերին, ում համար կարևորը ոչ թե ասելիքի բովանդակությունն է, այլ հիստերիայի ու լաչառության դեցիբելը։ Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/06/1189135/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024