Խելագարի պուպուլիզմի չափաբաժինը գնալով մեծանում է` ուր որ է պայթելու է

Արթուր Հայրապետյան Մայիս 05, 2021

Երբ վտանգը կախվել է ազգի ու պետության գլխին, իսկ ազգակործան պատուհասը, որը իրականում ոչ մի սրբություն չունի, շարունակում է նախընտրական շոուներ խաղալ, ու փրկել սեփական անձը, իսկ պետությունն ու ազգը որեւէ աղերս չունեն տվյալ սուբյեկտի հետ, ինչպես որ ազգակործան պատուհասը որեւէ կապ չունի ազգի ու պետության հետ։ Ազգադավի նպատակը մեկն է` վերարտադրվել, եւ շարունակել վերջնականապես կործանել երկիրը, ազգը, պետականությունը։ Ինձ այլեւս ոչ թե ազգակործանի պռտկերեսությունն է զարմացնում, այլ նրան հավատացողները, որ չեն գիտակցում այս ստահակի նպատակները, ու չեն միավորվում։ Ընտրությունների գնացող քաղաքացին պետք է գիտակցի, որ երեք տարվա մեջ ինչ բարի խոստումներ տվել է` դատարկ պոպոլիզմ, ազգակործանը, ոչինչ չի արել, գերադասել է  շուրջինների համար լինել սուրբ, որի շուրջ կպտտվեն հրեշտակները։ Միմիայն ականջահաճո, շատ դեպքերում շփոթմունք առաջացնող, խառնակչությամբ զբաղվող անձը շարունակաբար իր ու իր թիմի խայտառակ ձախողումները հնարավոր բոլոր հնարքներով բարդում է բոլորի վրա, բացի մեկ անձից ու այդ մեկ անձը ինքն է։ Ու երբ անընդհատ խոսվում է պատերազմից, ասում է` ես փրկել եմ Արցախը, Սերժը Արցախը տալու էր, մյուսը երկիրը ծախել է, ու այդպես ամեն հնարավոր մեղադրանքները.. այն դեպքում, երբ խոսքը բանակցությունների մասին է գնում, ասել է, որ ես բանակցությունները սկսում եմ իմ կետից։ Բանակցությունները իմ կետից սկսողը Արցախի տարածքները հանձնեց թշնամուն, զոհերի հաշվին, որովհետեւ առանց զոհերի նրան ասելու էին դավաճան, ու այսքանից հետո մոլեգնում է ու եթե հնարավորություն ունենար շատերին կգնդակահարեր։ 

Եզակի ազգ ենք, որ հանդուրժում ենք նմանին, որը իր սինլքոր պահվածքով շարունակում է վերարտադրվել, ու իր կետով սկսած բանակցությունները ավարտին հասցնել` երկիրը վերջնականապես կործանելու ճանապարհով` այժեմ` փակուղի։ 

Վերջում ավելացնեմ, որ ուժեղ բանակի վրա չեն հարձակվում, այլ տրամաբանորեն` թույլի։ Իսկ ազգակործանը ասում է` երեք տարվա մեջ մենք ուժեղ բանակ ենք ստեղծել, դրա համար էլ մեր վրա հարձակվեցին։ Խելագարի պուպուլիզմի չափաբաժինը գնալով մեծանում է` ուր որ է պայթելու է։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024