Խելքը գլխին սուտ էլ չկարողացավ հորինել

Արթուր Հայրապետյան Փետրվար 17, 2021

Սերժ Սարգսյանը իր արդեն հայտնի դարձած հարցազրույցում հայտարարում է, թե ստիպված էր ստանձնել վարչապետի պաշտոնը, որպեսզի Արցախի վերաբերյալ բանակցություններում չփոխվի Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը, և դա մեծ խնդիրների չհանգեցնի:

Իր կարծիքով դա արդարացնում իրեն, թե ինչու խաբեց ժողովրդին, քանի որ 2015 թվականին հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարաձգել իր իշխանությունը:

Հիմա մի քանի հարց պարոն Սարգսյանին:

 

1. Խոստովանո՞ւմ եք արդյոք, որ մինչև 2015 թվականը չեք հասկացել այդ վտանգը և միայն դրանից հետո է ձեզ մոտ առաջացել այդ վախը:

2. Գիտակցո՞ւմ եք արդյոք, որ ավելի հակաինստիտուցիոնալ հայտարարություն անել հնարավոր չէ: Գիտակցո՞ւմ եք արդյոք, որ սա խոստովանություն է այն մասին, որ կառուցել էիք անձի իշխանություն և ոչինչ չէիք արել խաղաղության և փոխզիջումների իրական դիսկուրս սկսելու առումով:

3. Հասկանո՞ւմ եք արդյոք, որ մեկ անձով պայմանավորված չի կարող լինել պետական քաղաքականություն ամենակարևոր հարցի վերաբերյալ: Ի՞նչ էր լինելու, եթե աստված մի արասցե, առողջության կամ դժբախտ պատահարի արդյունքում մենք կորցնեինք ձեզ:

4. Եթե իսկապես մտահոգված էիք Արցախի ճակատագրով, ապա 2017-ին արդեն կարող էիք Կարեն Կարապետյանին նշանակել ձեզ փոխարինող, մնալ ՀՀԿ-ի ղեկավար և այդ դիրքերից հսկողության տակ պահել Արցախի վերաբերյալ բանակցությունները:

5. Երեք տարին բավարար չէ՞ր, որ ավելի խելքին մոտ սուտ հորինեիք:

https://4rd.am/news/xelqy_glxin_sowt_el_chkaroghacaq_horinel/

Կիսվել