Խեղճանում ես Վահեի հայացքի տակ, մի բուռ դառնում, որովհետեւ զգում ես, որ չես կարողանալու պարտքդ տալ մարդուն

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 11, 2021

Գոյությունս լրիվ իմաստազրկվեց, երբ պատերազմից գրեթե մի տարի անց համարձակությունս հերիքեց լինել Վահեենց տանը։ Բառերով անհնար ա ասել, թե ինչ ահավոր ա զգալ, երբ ընկերդ չկա, ինչ ծանր ա շոշափել նրանից մնացած իրերը, զգալ հագուստից եկող շունչը, ինչ ահավոր ա, երբ քեզ գրկել դիմավորելու փոխարեն պատից կախված ու ամբողջ տանը դրած նկարներն են դիմավորում քեզ։ 

Վահեի հայացքից փախչելն անհնար ա, ամեն կողմից նայում ա քեզ ու ստիպում, որ ապրես. ապրես մարդավայել, ապրես խաղաղ, ապրես հանգիստ խղճով։ Խեղճանում ես Վահեի հայացքի տակ, մի բուռ դառնում, որովհետեւ զգում ես, որ չես կարողանալու պարտքդ տալ մարդուն, ով էնքան երազանքներ ու նպատակներ ուներ, իսկ հիմա դարձել ա անուն, անուն, որ չի թողնում մոռանաս ԱՊՐԵԼՈՒ մասին։

Վահեի անունով հիմնադրամին փոխանցումներ արեք, շատ փոխանցումներ, որովհետեւ Վահեն եզակի մարդ էր՝ եզակի գաղափարներով, որոնք գոնե մենք պարտավոր ենք կյանքի կոչել։ 

 

Կհանդիպենք մյուս կյանքում, մեռնեմ ջանին, իսկ էս կյանքում քո գործը միշտ վառ ենք պահելու, Վահես 

 

Լուսինե Հովհաննիսյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024