Խնայեք ձեր նյարդերը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 01, 2022

 Տարոն Չախոյան կա, կառավարության աշխատակազմում վայթե «Ֆեյք-մեյք» վարչության պետն է, մի գովել էր գովել, մի ստատուս էր գրել: Ու ինչի էին գովում. որովհետև այդպես էին հասկացել, որ Լևոնն ասում է՝ եկեք աջակցենք իշխանություններին, համախմբվենք նրանց շուրջ, Նիկոլին դուխ տանք և այլն:

 

Բայց հետո, Առաջին նախագահի հարցազրույցը մի տասը անգամ նայելուց ու լսելուց հետո հասկացել էին, որ Տեր-Պետրոսյանը Փաշինյանին աջակցելու մասին չի խոսել, այլ՝ երկիրը փրկելու, այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու մասին, ու արդեն հաջորդ օրը... պայ-պայ-պայ, գնաց անեծքների ու լուտանքների հեղեղը, ո՞նց թե, ուրեմն, դու ասել ես, որ նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա է՞ր, ուրեմն, մեր վոժդը կապիտուլացվող տղա՞ է: Էս ո՞ւմ ասիր: Անդրանիկ Քոչարյանն էր հատկապես ջղայնացած: 

 

Բայց, դեռ ամեն ինչ կորած չէ. որ մի տասը անգամ էլ լսեն հարցազրույցը, կարող է նորից դրական պահեր գտնեն: 

 

Անջատեք հեռուստացույցը

 

Եվ վերջում. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը: Բացառիկ, էքսկլյուզիվ հարցազրույց: Բայց քանի որ մենք արդեն անոնսը տվել էինք, թե ինչ է ասելու, ոնց է ասելու, եկեք հիմա չմանրամասնենք. երկու օր հանգիստ ունեք, գնացեք, հանգստացեք: Խնայեք ձեր նյարդերը:

 

Չի

Կիսվել