Խորհրդային տարիներին ստեղծված գրեթե բոլոր քարտեզները, որոնք տպվում էին հիմնականում Մոսկվայում կամ Թիֆլիսում, միահամուռ կերպով արձանագրում են, որ Շուռնուխ գյուղը Խորհրդային Հայաստանի տարածքում է

Արթուր Հայրապետյան Հունվար 04, 2021

Ցանցում մտահոգ քաղաքացիները շարունակում են տարածել ՀՍԽՀ քարտեզներ, որոնցում երևում է, որ Շուռնուխ գյուղը նախկին խորհրդային Հայաստանի մի մաս է եղել։ Ինձ էլ են նամակներով հարցնում, թե որքան է տեղի ունեցող սահմանազատման գործընթացը ճիշտ։ Որպեսզի առանձին-առանձին չգրեմ, թույլ տվեք կետ առ կետ պարզաբանեմ այստեղ։

- Չկա խորհրդային որևէ քարտեզ, որում հստակ նկարագրված լինել նախկին խորհրդային 2 հանրապետությունների սահմանները մետր առ մետր (իսկ վերջին 2 ամիսը երբեմն հենց բառացի մետրերի (շատ կարևոր մետրերի) հարցեր են լուծվում)։

- Խորհրդային տարիներին ստեղծված գրեթե բոլոր քարտեզները, որոնք տպվում էին հիմնականում Մոսկվայում կամ Թիֆլիսում, միահամուռ կերպով արձանագրում են, որ Շուռնուխ գյուղը Խորհրդային Հայաստանի տարածքում է։

- Ադրբեջանը այս պահին էլ չի վիճարկում բուն Շուռնուխ գյուղի՝ Հայաստանի կազմում լինելը։ Բաքուն պնդում է, որ գյուղի մի մասը Ադրբեջանի տարածքում է։

Ուրեմն խնդիրն այլ տեղ է։

-Ըստ էության նոյեմբերի 9-ի կապիտուլիացիայից հետո ՀՀ վարչապետը բանավոր կերպով պայմանավորվել է, որ համաձայնելու է Ադրբեջանի ներկայացրած սահմանազատման պայմաններին։

Սա է պատճառը, որ Շուռնուխի (և այլ նմանատիպ) թեմայով բացարձակ լուռ են ՀՀ «դուխով» իշխանությունները։ Իսկ Ադրբեջանը վստահաբար 1991թ.-ից հետո ունի հրատարակած հարյուրավոր քարտեզներ (դրանք նաև ներկայացված են միջազգային կազմակերպություններում), որոնցում Սյունիքի մարզի մի շարք հատվածներ Ադրբեջանի շրջանների մեջ են մտցված։ Ամենայն հավանականությամբ հենց այս քարտեզներն են հիմք ծառայում սահմանազատման համար։ Ցավոք, դատելով ստեղծված իրավիճակից, դրանց համաձայնել է ՀՀ վարչապետը։

- Գրեթե ցանկացած հմուտ դիվանագետ (որպիսիք կան մեր երկրում և սփյուռքում) նոյեմբերի 9-ից հետո ունակ կլիներ բանակցել և Շուռնուխի և նմանատիպ բնակելի տարածքների հարցը լուծեր ի օգուտ սյունեցիների։

Միակ ուժը, որ դա չի կարող անել, պատերազմում պարտված ուժն է։ Սա պարզ օրինաչափություն է, կարելի է ասել ֆիզիկայի օրենք։ Բայց ցավոք, ՀՀ ներկա իշխանությունների համար մի գյուղ էս կողմ, մի գյուղ էն կողմ պարզապես «ցավոտ իրավիճակ» է, ուստի իրենք չեն զգում հրաժարական տալու անհրաժեշտություն և, փաստացի, հանձնում են Սյունիքի որոշ հատվածներ ևս։

-Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ սահմանազատման նոր պահանջներ Ադրբեջանը ներկայացնելու է նաև Վայոց Ձորի, Արարատի ու Տավուշի մասով։ Ու դա կանգնեցնելու միակ ձևը պարտված առաջնորդի հեռանալն է։

Հետևաբար որքան էլ դուք տարածեք ցանցում քարտեզներ, որտեղ Շուռնուխը ՀԽՍՀ մի մասն է, դա ոչինչ չի տալու։ ՀՀ կառավարությունը համաձայնել է առաջնորդվել ադրբեջանական քարտեզներով։ Մնում է հուսալ, որ դրանք այն քարտեզները չեն, որտեղ Սևանը, Սյունիքն ու Վայոց Ձորը ամբողջապես Ադրբեջանի Հանրապետության մասերն են։

Թուրքագետ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024