«Խոսի՛ր ինձ հետ» - ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արթուր Հայրապետյան Փետրվար 19, 2021

«Խոսի՛ր ինձ հետ» - ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ - Մայրանուրջը անբասիր ելևջներն արևոտ: Օրերը տարի դարձան. հևիհև մի ընթացք՝ հարցադրումների շարանով Մարիետա Բադալյանի պատասխան պատգամը՝ երկրայիններիս համար...

"Երազում եմ գնալ Նեմրութ, հանդիպել մեր աստվածներին և հարցնել, թե ինչու էին նրանք այդքան բարի և միամիտ. Բայց քանի որ ես մանկությունից շատ եմ սիրել հեքիաթները, որտեղ մշտապես հաղթում է ԲԱՐԻՆ, ես սպասում եմ այդ բարու վերադարձին"...

-Մեր օրերում ամեն բան իրար է խառնվել, ի՞նչ եք կարծում, որտեղ բաց թողեցինք այն, որ պետք է լիներ ու հիմա չկա: -Գիտես Արթուր ջան, այս մեր ժամանակաշրջանն ահավոր տեղաշարժեր մտցրեց մեր իրականության մեջ... Հասարակություն կոչվող մարդկային զանգվածներն ամենուրեք և բոլոր ժամանակներում էլ ունեցել են իրենց ղեկավարող, սնուցող, հոգևոր -մշակույթային, գիտական առաջընթացն ապահովող, այս ամենին հակառակ գնացող (գողեր, ավազակներ, մարդասպաններ) տարբեր շերտեր... համենայնդեպս ես այլ բան չեմ տեսել, կամ կարդացել մեր մեծերի թողած գրականության մեջ... Բայց այն գիտակից շերտը, որ կարող է ինչ- որ բան փոխել, տեղաշարժեր անել այժմյան թագավորական տախտակի վրա, պարզապես չունի տվյալ տախտակի վրա անգամ մի զինվորի քայլի իրավունք, այսպես ասած այդ տախտակի վրա միայն թագավորն է և ընդամենը մեկ քայլի իրավունք ունեցող կատարածուները...

Մեր բացթողումն այն էր, որ մենք աշխարհի մրցամարտին ներկայացրինք խաղալ չիմացողի, թույլ տվեցինք մեզ նայել հեգնանքով և արհամարհանքով, նրանք էլ իրենց մեծ, առավել մեծ խաղատախտակի վրա մեր թագավորին և թագուհուն սարքեցին զինվոր...

Ցավոք սրտի մեզ սովորեցրին գնահատել և գնահատում ենք նյութականը , և դա էլ հենց մեր ամենամեծ սխալն էր, թույլ ենք տվել ահռելի, շատ մեծ սխալ, մեր մենթալիտետի, մեր ազգի համար ծառայելը, իսկ դա պետք էր անել հենց երեխայի թոթովելու հետ զուգընթաց... նրա մեջ դեպի մերը, մեր ազգի նկատմամբ սիրո և հարգանքի սնուցումից...

- Մի քանի օր մարտի մեկն է, ի՞նչ օր է մարտի մեկը ձեզ համար, ի՞նչ պետք է լիներ այդ օրը, որ այդպես էլ չեղավ, կամ...

-Մարտի 1. Ինձ համար և ոչ միայն ինձ համար, այդ օրը մի տեսակ հավատի օր էր, բայց դարձավ ԱՐՅՈՒՆՈՏ ԿԻՐԱԿԻ...

-Չեք կարծում, որ արդեն <շատախոսում> ենք ու գործ չենք անում, ի՞նչ է պետք ասօր, որտեղ հեղափոխություն իրականացնելու համար:

-Հեղափոխությո՞ւն: Բնությունն ինքն է նախապատրաստում այդ գործընթացը... Ակամայից հիշեցի Սևակ ու Չարենց, որոնց պաշտում եմ. < Այս ձեռքերը մինչև չգժվեն պար չեն դառնա>... < Ինչեր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված>... Հենց այնպես չեն ասված, սիրելիս:

Մենք վերջին հաշվով պետք է հրաժեշտ տանք խոհամտությանը, որը վաղուց արդեն կորցրել է իր գույնը, արժեզրկվել, անճարացել, և որպեսզի ԱԼԻՔ դառնա, բռունցք դառնա, հասարակությունը պետք է հասնի <խելագարության > աստիճանի, Մենք շատ կառչեցինք այդ գունաթափ ցոլքից, որը դեռ շարունակում է մեզ ղեկավարել, բայց մոռանում ենք, որ խախտված են բնության կողմից ստեղծված բոլոր հասկացությունները, շարքերը... շեղումները շատ են, հնարավոր չէ բուրգը կանգնեցնել գագաթից, այն անպատճառ կշրջվի... հիմքն է պետք ստեղծել. առայժմ մեր հիմքը մեր խղճմտանք է, վախը, որ ծնվեց առատությունից ու ծուլությունից, այն էլ վերածվել է արդեն ստրկամտության... և այդ ոգին, մեզ հեշտությամբ տանում է դեպի կործանում: Մենք սովորեցինք խոնարհվել, այդ պրոցեսը սկսվեց այն պահից, երբ մեր հասարակությունը գիտակցաբար գնաց դեպի միջակություն... Իմ ամենաչսիրած շերտը...

Հողն ամենաթանկարժեք հարստությունն է, բայց այս արտահայտությունը՛ <հողին հավասարեցնել> շատերն են կիրառում: Արժեքները՝ հերոսներին, գիտնականին, մշակին, ուսուցչին, որտեղ են այս արժեքները... գրոշի ենք վերածել, բայց դա է հենց մեր հարստությունը... Սկսել է պետք սրանից: Սկսել փոքր խմբերին կրթելուց, մանկամսուրից, դպրոցից... նվիրյալներ են պետք, որ լծվեն այս գործին... սա է մեր փրկությունը: Ոչինչ, որ սկզբնական շրջանում լինեն դժվարություններ, դժվարությունը խթան է, որ ճամփա է հարթում...

-Ամենից շատ մարդու մեջ գնահատում եմ...

-Մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ նվիրվածությունը... այս հատկանիշի շուրջ պրոտոնների նման պտտվում են և՛ազնվությունը, և՛ անշահախնդրությունը, և՛ սերը... սրանք անբաժան են իրարից...

-Հավատում ե՞ք Աստծուն... Եթե հանդիպեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

-Երազում եմ գնալ Նեմրութ, հանդիպել մեր աստվածներին և հարցնել, թե ինչու էին նրանք այդքան բարի և միամիտ. Բայց քանի որ ես մանկությունից շատ եմ սիրել հեքիաթները, որտեղ մշտապես հաղթում է ԲԱՐԻՆ, ես սպասում եմ այդ բարու վերադարձին...

-Ի՞նչ կմաղթեիք մեզ...

-Ես ուզում եմ, որ իմ ազգի բոլոր, բոլոր մարդկանց սրտերից չպակասի հավատը, վերականգնվի իմ մանկության տարիներին ստացած ու իմ մեջ արմատացած այն համոզմունքը, որ ԲԱՐԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ Է... որ բոլորը բարի են, անհրաժեշտության դեպքում ուժ ու թիկունք են միմյանց, պայքարի դեպքում՛ անդավաճան ու վճռական...

Հարցազրույցը՝ Արթուր Հայրապետյանի

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024