Խունկ ծխեցրեցինք, աղոթեցինք ու մոտեցանք մի տղայի շիրիմի, որի քույրերը նկարն էին մաքրում իրենց արցունքների հեղհեղից. եղբոր 20 ամյակին էր, տորթ էին բերել

Արթուր Հայրապետյան Ապրիլ 15, 2021

Այսօր նիստից դուրս եկա, որ այցելեմ Վանաձոր և այնուհետև Գյումրի` հանդիպելու գերիների ծնողների հետ։ Մինչ այդ, ճանապարհին իմացա, որ ծնողները կարևոր հանդիպում էին ունեցել և գնացել տուն։ Ճանապարհս շարունակեցի ու Շիրակի մարզի առաջին կանգառս , ինչպես միշտ, զոհվածների շիրիմների մոտ էր։ Շատ էր մեծացել Գյումրու «Շիրակ» պանթեոնը, օր օրի է մեծանում ցավոք...

Խունկ ծխեցրեցինք, աղոթեցինք ու մոտեցանք մի տղայի շիրիմի, որի քույրերը նկարն էին մաքրում իրենց արցունքների հեղհեղից. եղբոր 20 ամյակին էր, տորթ էին բերել...

«Շիրակ» պանթեոնում արդեն 73 Արցախյան 2֊րդ պատերազմից զոհված տղաների վերջին հանգրվանն էր, բայց հստակ տեսանելի, որ հաջորդ այցիս ժամանակ թիվը մեծացած կլինի...

Դեռ ապրիլյան պատերազմի տղաների արյունը չէր չորացել, նորերն ավելացան։

Փա՛ռք ու պատի՛վ ձեզ, Հերոսներ, ձեր սխրանքն անմահ է...

Երնեկ, բոլորը գնահատեին ձեր ներդրումը Հայրենիքին։

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան 

Կիսվել