Հերթական հողի ապօրինի զավթում Աջափնյակ համայնքում

John Doe Հունիս 01, 2023

Երևան քաղաքի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի մի հատված ապօրինի զավթում։ Ավագանու անդամը նաև կից գրառում է կատարել։

Սա Աջափնյակ վարչական շրջանն է, Բաշինջաղյան փողոցը, Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը։

Օրը ցերեկով ոմն մարդիկ քանդել, փորել են կանաչ գազոնը, մի կողմ նետել ճաղավանդակներն ու շեբեն լցրել տեղ տեղ։ Տարածքում էլ թափված են տախտակներ, կարծես բետոն լցնելու համար պատնեշներ են։

Այս տեսանյութն ու այդ մասին տեղեկատվությունն օրեր առաջ ուղարկել եմ վերահսկողության պետին, այս մասին տեղյակ են նաև վարչական շրջանի ղեկավարը, տեղակալը, համապատասխան բաժնի պետը։

Թվում է, թե հարցը պետք է լուծվեր օրենքի շրջանակներում ու այս ապօրինության հեղինակն առնվազն պետք է նախկին տեսքի բերեր գազոնն ու հարակից տարածքը։ Բայց կարծես բոլոր պաշտոնյաները ձեն ձենի տված չեն տեսնում այս ամենը կամ ուղակի մատը մատին չեն տալիս։ Արդյոք հավատալ, որ չկա հովանավորության մասին չէ?

Այսպես եք ընտրությունների պատրաստվում, սրանք են ձեր ձեն բերողները?

Այսպես եք սիրում Երևանը?

Չեք մարսելու...

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024