Ամեն դեպքում Նիկոլին հավատացողները պետք է իմանան ,թե ինչպիսի՞ ապագա կա

Աննա Անտոնյան Մայիս 11, 2021

Ամեն դեպքում Նիկոլին հավատացողները պետք է իմանան ,թե ինչպիսի՞ ապագա կա ։
Օրինակ պետք է հստակ իմանան ,որ Նիկոլը ապագան պատկերացնում է թուրքի հետ մտերմությամբ , ու որքան էլ այս օրերին զոհերի ծնողներին օգտագործում է իր պոպուլիզմից ելնելով ,այդուհանդերձ ընտրություններից հետո հստակ հայտարարվելու է ,որ պատերազմը նոր հնարավորություն էր հարաբերություններ կարգավորելու։ Նա պատերազմը հենց դրա համար էլ հրահրեց  ։
Իսկ այն զանգվածը, որին թվում է , որ Թուրքիայի հետ անմիջական շփումը մեր տնտեսությանը դրական դինամիկա կհաղորդի մեծ շփոթության մեջ են ։ Թուրքիան երբեք չի հանդուրժի Հայաստանի մի քայլ անգամ զարգացումը։ Իսկ ներկայիս Թուրքիայի քաղաքականությունը ուղղված է լոկ վաղեմի երազանքի իրականացմանը,  Ադրբեջան ֊Թուրքիա կապող ճանապարհ ունենալուն։
Նիկոլին ընտրող զանգվածը հստակ պետք է ունենա պատասխան այն հարցին ,թե ի՞նչ ապագա է խոստանում Նիկոլը ։
Նախկիններին պատժելու դատարկ խոստումները այլևս ակտուալ չեն , որովհետև երեք տարվա մեջ ոչ մեկը չպատժվեց ,ավելին մաքրվեցին բազմաթիվ մեղավորներ ։
Ապագան ինչպե՞ս է պատկերացնում մարդկանց բռնությամբ գործի ազատության վարչապետի թեկնածուն ։
Եվ առհասարակ ժամանակին էլ երջանկություն էր խոստանում , փոխարենը մի ողջ ազգ սևավոր դարձավ ։
Ընտրելուց առաջ չէր խանգարի ստանալ հարցերի պատասխանները , որ հետո փաստի առաջ չկանգնեին ընտրողները։

Արմինե Մելքոնյան 

Կիսվել