Զարթնի՛ր, Հայաստա՛ն աշխարհ, քո զինվորները չեն վերադառնում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 13, 2021

Արմենը...Հակոբը...Սամվելը...հիմա էլ Սենիկը...

 

Զարթնի՛ր, Հայաստա՛ն աշխարհ, քո զինվորները չեն վերադառնում...

 

Ցավը ճաք է տվել,

... պապանձվել է լեզուս...

Պիտ լույս տայիր, տղա՛ս,

Աստղդ մարեց երկնում:

Հերոսացած ոգիդ 

Չերկնչեց դավից,

Հաղթանակն իր ցնծաց,

Հետո՝ տնքաց ցավից...

Ժամանակդ կարճ էր,

Անելիքներ՝ բազում,

Ելի՛ր ծնկած տեղից,

Մահը քեզ չի սազում:

Դեռ պիտ ամրանայիր,

Ճյուղեր տայիր ազգիդ,

Որդիքդ տեսնեին

Ամրությունը բազկիդ...

Ինչ էլ ասենք՝ զուր է

Մորդ որդեկորույս...

Դատարկ թողիր տունդ,

Մնաց ճրագն անլույս...

Դարձար հյուլե ու հուշ

Եվ միացար հողին,

Խոնարհվու՛մ եմ, զինվո՛ր,

Մատա՜ղ ես քո շիրմին:

 

Նարինե Բալասբեկյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024