Ուկրաինայի ղեկավարը դիմել է բելառուսներին և մաղթել, որ երկիրը «վերստին բարի և ապահով դառնա»։
Զելենսկին ասել է, որ տեղյակ է Բելառուսում բանակցություններ սկսելու առաջարկին. «Կիևը կհամաձայներ Բելառուսում բանակցություններին, եթե իր կողմից ռազմական գործողություններ չլինեն»:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ բանակցությունների հարթակ կարող են լինել այլ քաղաքներ, բայց ոչ Բելառուսում. «Վարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք այդ քաղաքներն առաջարկել ենք Ռուսաստանին բանակցությունների համար։ Եվ ցանկացած այլ քաղաք, որտեղ հրթիռները չեն թռչում դեպի Ուկրաինա»։