Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից զինծառայող է մահացել

Արթուր Հայրապետյան Մայիս 24, 2021

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից զինծառայող է մահացել

 

Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/:

 

Կատարվում է քննություն:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կիսվել