Զգուշացեք, հաջորդ կանգառը` բռնելու է սաղին շինի

Արթուր Հայրապետյան Հունիս 08, 2021

 

Զգուշացեք, հաջորդ կանգառը` բռնելու է սաղին շինի

«Ընտրություններից հետո քաղաքական վրեժխնդրություն ու վենդատա է լինելու.. սաղին շինելու ենք..» Քարոզարշավ օր երկրորդ`  Ազգակործան պատուհաս։ 

Երկիրն էս ո՞ւմ ենք վստահել, էս ազգակործան պատուհասի ամեն օրն ու ժամը վտանգում է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Ոչ սրբություն ունի, ոչ էլ տարրական հարգանք ժողովրդի հանդեպ։ Երբեմն բառերը չեն հերիքում նկարագրելու համար անատամ ճիվաղին։ 

Ասում է` դրանց սաղին բռնելու եմ «շինեմ»։ Ու սարսափելին այն է, որ ստահակին ծափերով ու վարդի թերթիկներ շաղ տալով են դիմավորում։ Ու թափով ժխշվում են ստահակի առաջ։ 

Եթե ժողովուրդը հենց էդ հավաքագրած թշվառ զանգվածն է, որ վաղը որոշելու է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն ես այդ ժողովրդի հետ գործ չունեմ։ Այդ ժողովրդին նիկոլը շաաաաատ է։ Իսկ եթե մենք օրենքի երկիր լինեինք, անմիջապես ազգադավ սրիկային կհավաքեին ու կմեկուսացնեին։ Ես ամենից շատ ամաչում եմ նրա համար, որ հիմա թշնամին տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկրում, ու մտածում է, նման ժողովրդի ու ղեկավարի ձեռքից հանգիստ կարելի է ամբողջ երկիրն առնել ու վայելել։ Իսկ երբ վարդի թերթիկներ էին շաղ տալիս պատուհասի վրա, ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին, որ կրկին մեր կողմը նոր գերի ունի։ Իսկ քանի որ մենք զբաղված ենք քարոզարշավով, ոչ մի պաշտոնական հաղորդագրություն։ Կարեւորը պատուհասը պետական միջոցների հաշվին քարոզարշավ իրագործի` աջ ու ձախ «շինելով» ման գա։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024