Զոհված զինծառայողի մայրը կոչ է անում միանալ Ազատության հրապարակում սկիզբ առած պայքարին

Արթուր Հայրապետյան Ապրիլ 20, 2022

Զոհված զինծառայողի մայրը կոչ է անում միանալ Ազատության հրապարակում սկիզբ առած պայքարին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան քաղաքացիներին կոչ է անում միանալ Ազատության հրապարակում մեկնարկած պայքարին.

 

«Կոչ եմ անում իմ ընկերներին, հարազատներին, համակիրներին, իմ Հայկի ընկերներին, դասընկերներին գալ Ազատության հրապարակ, դրանով իսկ արտահայտելով ձեր դիրքորոշումը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ:

 

Պետք չէ ինձ ցավակցել, պարզապես միացեք, եթե ուզում եք հայրենիք ունենալ, եթե հարգում եք Հայկի ու մնացյալ նահատակների հիշատակը: Սա ամենօրյա պայքար է, համարեք, որ սա այլևս ձեր ամենօրյա աշխատանքի մի մասն է: ՄԻԱՑԵՔ»։

Panorama.am

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024