Ամենասարսափելին այն է, որ դուք իշխանության տեսլական չունեք

Արթուր Հայրապետյան Մայիս 14, 2021

Մհեր Արշակյան

 

Եվ ինչո՞ւ է բոլորիդ թվում, որ անցնելու եք Լևոն Տեր-Պետրոսյանի տրորած ճանապարհով, այսինքն՝ կարող եք վերադառնալ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ապագա էր հեռացել, դուք նույնիսկ ձեր անցյալի տեղը չգիտեք։ Լևոն Տեր-Պետրոսյանը հարթեց այսօրվա իշխանության ճանապարհը, դուք նույնիսկ ձեր ճանապարհը դեպի «երիտասարդ թոշակառու» չկարողացաք հարթել։

Լևոն Տեր-Պետրոսյանը կարդում է գրքեր, որոնք դեռ պիտի գրվեն, ձեր կարդացած գրքերը նույնիսկ գրված վիճակում չեն կարդացվում։ Նա, եթե ոչ մի տող էլ չգրի, էլի ինչ-որ բան կկարողանա ապացուցել, դուք գրվածով անգամ չեք կարողանում։

Ամենասարսափելին այն է, որ դուք իշխանության տեսլական չունեք, որովհետև ժողովրդի տեսլական չունեք։ Դուք ոչ մի տեղից եք ուզում գալ իշխանության՝ սաֆարիներից ու այլ հաճույքներից։ Որովհետև դուք ձեր իշխանությունից քայլ անգամ չեք կատարել դեպի նոր Հայաստան, որտեղ այլ իշխանություն է լինելու։ Եվ որի ընդդիմությունը պիտի մի քիչ ավելի լավը լինի, քան 73 տոկոս հեղինակություն ունեցող իշխանությունը։

Այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ։ Պատմությունը ձեզ զրկել է մեզ օգտակար լինելուց։

Կիսվել