Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Օրեր առաջ, Ծաղկաձոր քաղաքի Մուլտի ռեստ հաուսում տեղի ունեցավ ամենամյա Unique Awards ազգային մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր Արխա բլոգ մշակութային կայքը։

Նախորդ տարիների համեմատ, այս տարի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները պարզ և թափանցիկ քվեարկությամբ ընտրեցին այն մրցանակակիրներին, ովքեր արժանացան հատուկ մրցանակների։

Հանձնաժողովի անդամները ներկայացված էին մեր կայքում, և մեր կայքն անդրադարձավ նաև մրցանակակիրներին։ Նրանց գործունեություններին դեռևս կծանոթանանք անհատապես և կներկայայացնենք ձեր դատին։

Իրականացված մրցանակաբաշխության շրջանակներում զրուցեցինք հանձնաժողովի նախագահ՝ Արփինե Գյուրջինյանի հետ, ով նշեց․

-Ընտրությունը տարեց տարի ավելի է բարդանում։ Ընտրել լավագույններից լավագույնին անասելի դժվար էր։ Որպես հանձնաժողովի նախագահ, կասեմ հետևյալը․ Իրավունք չունես սեփական ցանկությամբ առաջնորդվելու, ընտրելու նրան, ում ինքդ ես ցանկանում տեսնել։ Յուրաքանչյուր ասպարեզից ներկայացված է եղել շուրջ տասը մրցանակակիր, սակայն ընտրել նրանցից մեկին, կարծում եմ պատկերացնում եք։ Փառք Աստծո, պարզ ճակատով դուրս եկանք ստեղծված փորձությունից և միայն կարող եմ շնորհավորել Արխա բլոգին, հանձինս հիմնադիր՝ Արամ Խաչատրյանին, նմանը չունեցող մրցանակաբաշխության համար։ Վստահաբար կարող եմ ասել, որ հաջորդիվ մրցանակաբաշխություններին ավելի լարված ենք սպասվելու։

24lurer.am –ը հետագա մրցանակաբաշխության փուլերի մասին, զրուցեց Արխա բլոգի մամուլի խոսնակի հետ․

-Առաջիկա ամիսների ընթացքում սպասեք նաև մրցանակաբաշխության մյուս փուլերին և մասնակիցների ներկայացմանը։ Այս տարի անցում ենք կատարել նաև 6/8 չափը ներկայացնող երգիչներին, ովքեր գործունեությունը ծավալում են ռեստորանային առիթների ժամանակ։ Կարծում եմ այս ֆորմատը ևս կընդունվի հանրության կողմից։ Սպասենք հետագա զարգացումներին, որոնք բուռն են լինելու։

Այս անգամ հատուկ մրցանակակիրներից էին՝ դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Էվելինա Շահիրյանը և Նաիրա Շահիրյանը, երգիչներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Նառան, Հայանան, Մարտ Մկրտչյանը, Սամսոն Պանյանը։ Ձեռագործ և բիզնես բնագավառներից մրցանակակիր էին՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի և միջազգային ֆեդերացիայի ժողովրդական վարպետ, Մոսկվայի ձեռագործ աշխատանքների պալատի անդամ Օլգա Հակոբյանը, Ալլա Եգանյանը, հագուստի մոդելավորող-նախագծող՝ Հռիփսիմե Մելոյանը, հագուստի մոդելավորող՝ Մարի Խալոյանը, «Լի և Մար» ծաղկի խանութը՝ Ռիտա Կարապետյանի գլխավորությամբ, սպորտ-մարզիչ՝ Դիանա Հակոբյանը, հրուշակագործ՝ Աննա Մելիքսեթյանը, դիմահարդար՝ Նուարդ Սրապյանը, բլոգեր՝ Հովիկ Հակոբյանը, գրող՝ Հելեն Հեղնար Ավագյանը, ուշուի միջազգային կարգի մրցավար՝ Սպարտակ Ծատուրյանը։ Բժշկական ոլորտից տարիներ ավանդի համար պարգևատրվեցին՝ մերսող, կինեզիոլոգ՝ Արման Մանուկյանը, գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկանածու՝ Վահան Մանվելյանը, մանկաբարձ-գինեկոլոգ՝ Հռիփսիմե Գրիգորյանը, «Փսիլայֆ» հոգեբանական կենտրոնը՝ հիմնադիր Լիլիթ Խաչատրյանի ղեկավարությամբ։ Մինչև 18 տարեկաններից խրախուսական մրցանակների արժանացան՝ Գառնիկ Մսրյանը, Դավիթ Դավթյանը, Նաիրա Սիմոնյանը, Ալեքս Մանուկյանը և Էվա Ավետիսյանը։

Հավելենք նաև, որ մրցանակաբաշխությունն այս տարի վարում էին հեռուստահաղորդավար՝ Արսեն Խաչատրյանը և համացանցային բլոգեր՝ Մանե Ենոքյանը (Man__Go)-ն։

Մրցանակակիրներին հատուկ ողջունելու էին եկել, ինչպես նաև քառակի անգամ պարգևատրվեցին սիրված երգիչներ Ջուսն ու Սոնա Շահգելդյանը։ Հատկանշական էր, որ տաղանդաշատ երգչուհի Սոնա Շահգելդյանն անակնկալ էր պատրաստել Արխա բլոգի համար և ներկայացրել էր մի գեղեցիկ երգ, որի հեղինակն էր՝ Գայանե Աղայանը։ Երգի հիման վրա նկարահանվում է նաև փոքրիկ տեսահոլովակ, որը արտիստուհին ևս անակնկալի տեսքով կմատուցի՝ առանց բացելու չակերտները։ 

Իսկ մենք չենք դադարում հետևել Արխա բլոգ մշակութային կայքի կողմից կազմակերպված Unique Awards ազգային մրցանակաբաշխության հետագա զարգացումներին և ընթացքին, խոստանալով անհատապես ներկայացնել այն մասնակիցներին, ովքեր արժանացել են Unique հատուկ մրցանակի։

 

Լուսանկարը՝ Սասուն Ղարիբյանի

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024