Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024

ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքը մեկնարկում է Unique Awards ազգային մրցանակաբաշխություն 2024-ը։ Բլոգի հիմնադիր՝ Արամ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում նշեց այս և նախորդ տարիների մրցանակաբաշխության տարբերության, նոր մոտեցումների և սպասվող հետագա զարգացումների մասին։

-Այս տարի, Արխա բլոգը որոշեց Unique Awards ազգային մրցանակաբաշխությունը դարձնել ավելի թափանցիկ։ Բազմիցս հարցեր էին հղում մեր էջին, թե ինչպե՞ս կամ ովքե՞ր են որոշում մրցանակակիրներին։ Ուստի թափանցիկություն ապահովելու համար հրավիրված հոգաբարձուների խորհուրդը կամ ինչպես սիրում ենք հաճախ նշել՝ հանձնաժողովի անդամները, նախապես ներկայացվեցին ինչպես մեր սոցիալական ցանցի էջերում, այնպես էլ ԱՐԽԱ բլոգ կայքում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը անփոփոխ էր։ Պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանի հետ համագործակցում ենք մրցանակաբաշխության հիմնադրման օրվանից, իսկ անդամներն ամեն տարի փոփոխվում են։ Նրանց վրա բավականին մեծ ծանրաբեռնվածություն է դրված։ Ուսումնասիրել բազմաթիվ ներկայացված հայտերը, նրանց անցած ճանապարհները և լավագույններից ընտրել տարբերվողին և արժանավորին։ Նախորդ տարիների համեմատ, այս անգամ որոշեցինք համատեղ աշխատանքը հաճելիի և օգտակարի հետ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Ծաղկաձորի «ՄՈՒԼՏԻ ՌԵՍՏ» հյուրանոցում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու, ծանոթանալու և երեք օր միմյանց հետ համագործակցության նոր ծրագրեր ստեղծելու համար։

Հարցին, թե ովքե՞ր են այս տարվա հանձնաժողովի անդամները պատասխանեց․

-Հոգաբարձուների անդամներին ընտրելը մի փոքր հեշտ էր։ Հիմնվելով նախորդ տարիների մեր փորձի վրա, այս տարի հրավիրվեցին նախորդ տարիների մրցանակակիրներից, ովքեր էլ ընտրեցին այն նոր մրցանակակիրներին, որոնք կհամալրեն Unique հատուկ մրցանակակիրների շարքը։

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներն են՝ Մերսող, ֆիզիոթերապևտ – կինեզիոլոգ՝ Էդիտա Խոջաբաղյանը, գրող՝ Իրինա Արամյանը, ակնաբույժ՝ Լուսինե Բեկիրսկա Թամազյանը, «Մարոնյան» նորաձևության ստուդիոյի հիմնադիր՝ Հռիփսիմե Մարոնյանը, բլոգեր՝ Մանե Ենոքյանը (Man__Go), երգահան՝ Արտակ Արամյանը, կինեզիոթերապիստ, ֆիթնես փորձագետ, ֆիթնեսի և բոդիբիլդինգի միջազգաին կարգի մրցավար՝ Դավիթ Պարյանը, լրագրող, մարկետոլոգ՝ Արմինե Մելքոնյանը և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Հռիփսիմե Խուրշուդյանը։

24lurer.am կայքը հետամուտ կլինի Արխա բլոգի կազմակերպած Unique Awards ազգային մրցանակաբաշխության հետագա զարգացումներին և իր հետևորդներին մանրամասն կներկայացնի այս տարվա մրցանակակիրներին։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024