Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. Արմեն Գրիգորյան

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 03, 2021

Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. Արմեն Գրիգորյան

 

 

Հայաստանը սպասում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված Ադրբեջանի արձագանքին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

 

«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Մենք այս առումով արդեն բաց հայտարարել ենք: Այս պահին որևէ աշխատանք չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է Գրիգորյանը:

 

Անվտանգության խորհրդի քարտուղարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծվի:

Կիսվել