Ամերիկան շարունակում է օգնություն տրամադրել Ադրբեջանին

Աննա Անտոնյան Մայիս 03, 2021

ԱՄՆ-ը շարունակում է օգնություն տրամադրել Ադրբեջանին, իսկ պետ քարտուղար Բրինքենը վերջերս հայտարարեց, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր դաշնակից է: Սա նշանակում է, որ ԱՄՆ ոչ Ադրբեջանին է պատրաստվում պատժել, ոչ էլ Թուրքիային: Թուրքիայի նկատմամբ վարած նոր քաղաքականությունը կարելի է ասել հայտնի «մահակի ու գազարի» քաղաքականությունն է: Այսինքն մի կողմից պատժում են վատ պահելու համար, մյուս կողմից գազար են առաջարկում լավ վարքի դեպքում որպես անփոխարինելի դաշնակից:

Ի՞նչ է նշանակում սա Հայատանի համար: Այս հարցին պետք է մոտենալ ոչ ավելորդ խանդավառությամբ՝ որ ԱՄՆ-ը ցեղասպանությունը ճանաչեց, ուրեմն ամեն ինչ սրանից հետո հիանալի է լինելու, և ոչ էլ անհարկի հիասթափությամբ: Պարզապես ԱՄՆ-ը ունի իր ազգային շահերը և գործում է միայն ու միայն հենց այդ շահերից ելնելով: 

Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի համար ստեղծել է հնարավորություն համնագործակցել ԱՄՆ-ի հետ այն պահին, երբ Թուրքիայի նկատմամբ «մահակ» է գործածվում: Իսկ երբ նրան «գազար» է առաջարկվում պարզապես պետք է կողքի կանգնել, ուշադրությամբ հետևել իրադարձություններին և գտնել համագործակցության այլ հնարավորություններ: 

Իհարկե, ԱՄՆ-ի հետ համագործակցության համար կա շատ մեծ խոչընդոտ, որը կոչվում է Ռուսաստան: Սակայն որքան էլ որ սա դժվարին և երկարատև պրոցես է, Հայատանը պետք է ունենա արտաքին դաշնակցի կամ հովանավորի դերում այլընտրանք Ռուսաստանին: Նույնիսկ եթե այդ այլընտրանքը մասնակիորեն է առկա, ինչպես ԱՄՆ դեպքում, միևնույն է դա բխում է Հայաստանի շահերից՝ օգտվել ցանկացած նույնիսկ փոքրիկ հնարավորությունից և ինչ որ չափով հավասարակշռել ռուսական ազդեցությունը:

Գրում է Սասուն Քոսյանն իր ֆեյսբուքյան էջում։ 

Կիսվել