Այն, ինչ մենք կարող էինք ստանալ 1997-ին, չենք ստանալու այլևս. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2004-ին
Արթուր Հայրապետյան
Դեկտեմբեր 03, 2020
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2004թ նոյեմբերին մասնավոր այցով մեկնել էր ԱՄՆ: Վերադարձին՝ «Զվարթնոց» օդանավակայանում, նա ոտքի վրա պատասխանեց մի քանի լրագրողների հարցերի:
Այդ հարց-պատասխանը ներկայացնում ենք մասնակի՝ կենտրոնանալով միայն Արցախի հարցի վրա...
– Ձեր հայտնի հոդվածը՝ «Պատերազմ, թե խաղաղություն» շատ է վերատպվում, եւ դրա վերաբերյալ լուրջ վերլուծություններ են արվում այսօր: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դա այդքան ակտուալ դարձել:
– Ուրախ եմ, որ սկսել են լուրջ վերաբերվել այդ հոդվածին, ուրախ եմ:
– Ո՞րն է պատճառը:
– Որովհետեւ, իմ կարծիքով այն բաները, ինչ ասված են այդ հոդվածում, ոչ միայն չեն կորցրել իրենց այժմեականությունը, այլև այսօր ավելի ցցուն են դառնում: Ավելի ցցուն են դառնում, որովհետեւ Ղարաբաղի հարցում ոչ միայն որեւէ առաջընթաց չկա, այլև, խոր ցավով եմ ասում, տեսնում եմ տխուր հետեւանքներ: Ցավով եմ ասում սա: Ավելի խորանում, ավելի բարդանում է մեզ համար այդ հարցի լուծումը:
– Տեսնո՞ւմ եք պատերազմի վերսկսման հնարավորություն:
– Չեմ բացառում – Իսկ հնարավո՞ր է վերադառնալ այնտեղ, որտեղ կիսատ թողեցիք, թե արդեն ետդարձ չկա:
– Ես կարծում եմ չկա: Այն, ինչ մենք կարող էինք ստանալ 1997 թվականին, չենք ստանալու այլեւս:
– Իսկ ձեր վերադառնալու պարագայո՞ւմ:
– Աստված էլ գա հնարավոր չէ:
Կիսվել