Ազգակործան պատուհասի համար կենաց մահու հարց է վերարտադրվելը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 27, 2021

Ազգակործան պատուհասը պռտկերեսի պես խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալով միտումնավոր շատ վտանգավոր քայլ է սկսում։ Նախ մնում է վարչապետի ԺՊ, ինչն էլ վկայում է, որ նա շարունակելու է պաշտոնավարել եւ հրամաններ տալ։ 

Մի ամբողջ սերնդի մատաղ արած մանկուրտը, որը ողջ քարոզարշավի ընթացքում շարունակելու է իրեն բնորոշ պոպուլիստական ճառերով լապշա կախել հանրության ականջներին, փորձելու է երեք տարվա ձախողածն ու քայքայածը բոլորի վրա գցել, բացի իրենից, թեեւ պետք լինի կխոնարհվի ու ներողություն կխնդրի։ Ինչին որ ականատեսն ու վկան ենք։ Փոխարենը, Ազգակործան պատուհասը, որ վեց ամիս ժամանակ ուզեց իր ճանապահային քարտեզը իրագործելու համար, ոչ մի արդյունք չգրացեց այս ամիսներին, փոխարենը հաթաթաներ տվեց ու մեղավորներ փնտրեց ու ոտքը պնդացրեց։ Այն դեպքում, որ արդեն ամիսներ առաջ պատուհասը պետք է հեռացած լիներ, բայց ոչ։ Նա հրաժարական է տվել ու մնալու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հակասահմանադրական քայլերով առաջ սլացող պատուհասը, եթե հիմիկվանից է կեղծում Սահմանադրությունը, ապա ի՞նչ երաշխիքներ ունեք, որ ընտրությունները չի կեղծելու։ Թիմակիցներն էլ նրա պես լպիրշ ու տխեղծ, ինչպես ուզում, այնպես արտահայտվում են, որովհետեւ թիմակիցների ականջներին լապշան արդեն կախել է, ու դրանց թվում է, թե իրենց տերը իրենց վաղը տիրություն է անելու։ 

Ազգակործան պատուհասի համար կենաց մահու հարց է վերարտադրվելը, որովհետեւ լավ գիտի, ընտրվելուց հետո կիսատ մնացած ազգակործան ծրագրերը ինչպես ավարտին հասցնել։ Եթե հաղթի ընտրություններում, ապա կնշանակի, որ Հայաստանը ընդունում է Արցախի հանձնելն ու այն ամենը ինչ տեղի ունեցավ մեզ հետ։

Ով ընտրություններին քվեարկելու է ազգակործան պատուհասի օգտին պետք է լավ գիտակցի, որ քվեարկում է հակասահմանադրական քայլերով ընտրություններին մասնակցող, ամեն գնով վերարտադրման նպատակով, ու այն ամենի օգտին ինչ արեց մեր երկրի հետ պատուհասը` հինգ հազարից ավել զոհեր, գերիներ, որոնց ճակատագիրը անհայտ է, տասնյակ հազարավոր խեղված ու հաշմանդամ զինվորներ, հայրենիքի կորուստ, հազարավոր ընտանքիների անտուն թողած, որեւէ պետական համակարգ չգործող, ու բանակը վերջնականապես ոչնչացրած, երկիրը անդունդի եզրին թողած, կեղծ խաղաղասիրությամբ առաջնորդվողին... Այնուամենայնիվ նրան ձայն տվողները նույնպես նրան հավասար մեղսակիցներ են։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024