Ցավոք, պատերազմը մեզանից խլեց տաղանդավոր ու սիրված Սերո Աղաբեկյանին, որի կյանքի նպատակները ակնհայտ էին, գործը արդար և ոգևորող

Արթուր Հայրապետյան Հունվար 17, 2021

Ամիսներ առաջ էի գրել երեխաների կողմից շատ սիրված պարուսույց Սերո Աղաբեկյանի մասին, որը մերօրյա հերոսներից է: Նա ծնվել է Ճարտարում 1998 թվականի դեկտեմբերի 16-ին:

 

Ավարտել է Ա. Ավանեսյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Ազատամարտիկների անվան հ. 1 մ/հ դպրոցում: 2011 թվականին ընդունվել էր Ճարտարի արվեստի դպրոցի պարի, երգեցողության ու նկարչության բաժինները:

 

Վերջին հարցազրույցի ժամանակ Սերոն անկեղծացավ. «Սկզբից չէի սիրում պարը, քանի որ որոշ շարժումներ շատ դժվար էի ըմբռնում, մի քանի պարապմունք սիրով չէի հաճախում, բայց արդեն 4-5-րդ պարապմունքների ժամանակ, երբ սկսեցի արդեն շարժումներ կատարել՝ միանգամից սիրեցի ու սիրով հաճախեցի պարի խմբակը»:

 

Սերոյի քույրը՝ Սիրանուշը, ևս իր եղբոր հետ 2011 թվականից հաճախել է պարի: Սերոն ինձ պատմում էր, որ իրար ձեռք բռնած սկսել են իրենց քայլերն ու հասել հաջողությունների: Արվեստի դպրոցն ավարտելուց հետո Սերո Աղաբեկյանը տեափոխվել է Ստեփանակերտի պարարվեստի քոլեջ: Ապագայի հանդեպ մեծ հույսերով լցված երիտասարդն, ավարտելով պարարվեստի քոլեջը, աշխատանքի է անցնում Մարտունու և Ճարտարի արվեստի դպրոցներում, որոշ ժամանակ դասավանդելուց հետո անցավ պարտադիր զինվորական ծառայության: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո վերադառնում է ծննդավայր և շարունակում դասավանդել:

 

«Ճիշտ է, շատ են լինում առաջարկություններ, որ տեղափոխվեմ և դասավանդեմ ուրիշ արվեստի դպրոցներում, սակայն ես այս պահին չեմ կարող հեռանալ իմ հարազատ ծննդավայրից»,-հայրենիքի հայորդին այսպես է պատասխանում իմ հարցին:

 

Մեր ժամանակներում կա այն կարծրատիպը, թե տղան պարի հետ ի՞նչ առնչություն ունի: Սակայն մարդիկ մոռանում են, որ տղաները պարի ասպարեզում ունեն ուրույն նշանակություն: Սերոն բացատրում էր, որ եթե պարը տղաների կողմից ներկայացվի որպես տղային բնորոշ պար, ապա ժողովրդի կողմից կընդունվի: Բայց հաճախ են լինում դեպքեր, երբ տղա պարողները պարային սխալ ընտրություն են կատարում, այդ իսկ պատճառով էլ տեղ են գտնում այդ կարծրատիպերը:

 

https://www.aravot.am/2021/01/17/1165232/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024