Դաշնակների աստեղային ժամը եկավ

Արթուր Հայրապետյան Փետրվար 23, 2021

Դաշնակների աստեղային ժամը եկավ


ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Քաղաքը պետք է կաթվածահար լինի, քանի դեռ երկրում կա Նիկոլ Փաշինյան, կայունություն և հանգստություն չի լինի»:

«ՉԻ». Բայց ասեք, որ Դաշնակցության համար ինչ հիանալի պայմաններ են ստեղծվել: Մենակ ջակուզին է պակասում: Կարող են զինված ջոկատներ ստեղծել, կարող են ահաբեկչական կառույցներ ստեղծել, կարող են հայտարարել, որ երկրում չպետք է կայունություն լինի: Պետք է երկիրը տանել դեպի բախումներ: Դեպի քաղաքացիական պատերազմ: Կա՜յֆ:

1990-ականների կոնսպեկտները հանել, նորից գործի են դրել: Իրենց օգտին է նաև այն հանգամանքը, որ 1990-ականներին իշխանություններ կային, ու այդ իշխանությունների մոտ էլ վճռականություն կար՝ կանխելու ՀՅԴ-ի «ազգափրկիչ» գործունեությունը, իսկ հիմա համարյա իշխանություն չկա, ուր մնաց՝ վճռականություն լինի: 

ՉԻ

Կիսվել