Գեղարքունիքի մարզում Գավառ քաղաքում մեր բրենդը օգտագործում են իրենց ապրանքը շուկա մտցնելու համար
Արթուր Հայրապետյան
Ապրիլ 11, 2021
Հայաստանում եզակի բրենդ Նավասարդ֊Ագրո ՍՊԸ֊ի սեփականատեր Գարիկ Նավասարդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարգելի ընկերներ
Հարգելի լրատվականներ
Այսօր շուկայում էժան քայլերը այնքան են շատացել ,որ չես հասցնում դրանց դեմն առնել ։
Երեկ պարզվեց ,որ Գեղարքունիքի մարզում Գավառ քաղաքում մեր բրենդը օգտագործում են իրենց ապրանքը շուկա մտցնելու համար։
Խնդրում եմ տարածել, որ Նավասարդ Ագրո Navasard-Agro ն , բացառապես զբաղվում է հավկիթների արտադրությամբ ։
Շուկայում այս պահին մենք ունենք միայն հավկիթ ։
Ոչխարները և հավը ,որպես թռչնամիս մենք չենք վաճառում։
Մեր անվան տակ շուկայում հանդիպած ցանկացած ապրանք մեզ հետ որևէ կապ չունի։
Իսկ տվյալ ընկերությանը պատրաստվում եմ դատի տալ ,մեր բրենդը գողանալու համար։
Կիսվել