Իշխանությունը մոլեգնած է քարոզարշավով, նրանց այլ բան չի հետաքրքրում` մի խանգարեք

Արթուր Հայրապետյան Ապրիլ 20, 2021

Միջազգային հարթակում որեւէ ազդեցություն չունի Հայաստանը, ի դեմս այսօրվա «դուխով» իշխանությունների։ Փոխարենը մենք շարունակաբար մեղքը գցում ենք մեր դաշնակիցների վրա` խեղճի հոգեբանություն` նվաստացուցիչ, փոխարենը ինքներս մեզ հարց տալու, թե ինչպես պատահեց, որ բանակցությունների չեզոքացման եւ հնարավորինս բոլոր կողմերից հարաբերությունների փչացնելու, խառնելու պատճառը բերելու է հասցնի մեզ կռախի առաջ, որի պատճառով էլ տուժելու է երկիրը, օր առաջ գերիների վերադարձի ու վաղվա` մեր արտաքին քաղաքականության կայունացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ 

Ու այս ինքնագոհ խեղկատակը, որ շարունակաբար մեղքը գցում է նախկինների վրա, բանակի վրա, բայց ոչ մի դեպքում իր եւ իր շուրջինների, շարունակում է պահանջել, որ իրեն ծափեր են պետք, եւ ուրիշ ոչինչ։  Պուպուլիզմի առաջամարտիկ է, որին ընդամենը պետք է իշխանություն, ինչն էլ նրան կպահի պուպուլիստական ճառերը, որովհետեւ լավ գիտի` ականջահաճո է, ինչպես որ եկել ու հաստատվել է իշխանության գլխին։ 

Մանկուրտը թերարժեքության բարդույթով է տառապում` ծափերի ներքո էլ կործանեց երկիրը։ Խեղկատակին «աննախադեպ» ծափեր են պետք, որ աթոռին շարունակի սոսնձված մնալ, ու երկրից մնացած փշրանքներն էլ կործանի։ 

Արդեն պարզ է, որ քարոզարշավի ժամանակ հնչելու են հետեւյալ մտքերը` հողերը հետ ենք բերելու, մեղավորները պատժվելու են, կյանքն էլ հրաշք, ինչպես երբեք, իսկ մեղավորները մեզ թույլ չեն տալիս, որ աշխատենք, դուք կըտրեք մեզ, որ մենք մեղավորներին պատժենք, ու կարողանանք աշխատել ու զարգացնել երկիրը։ 

Ու այս տխեղծ իշխանությունը ամեն օր համոզում է, որ իրենք բարձր վարկանիշ ունե՞ն, հա, այնքանով, որքանով ձեր այսօրեական քարոզարշվերը` տեղից-տեղ` հավաքագրած մարդկանցով, որոնք զրկված են ինքնուրույն կարծիք հայտնելու հնարավորությունից, որովհետեւ կազատվեն աշխատանքից։

Իշխանական քարոզարշավը` շարունակում է մոլեգնել, իսկ թե ամեն մարզ հայտնվելով, ինչ խոստումներ դեռ կլսենք, չենք զարմանա, որովհետեւ օխլոսը միշտ գոհ է մնալու ականջներին լապշա կախ տալու իրենց աննախադեպի խոստումներից։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024