«Կարմիր խաչը» կմեծացնի իր թվակազմը Լեռնային Ղարաբաղում
Արթուր Հայրապետյան
Դեկտեմբեր 11, 2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ծրագրում է մեծացնել իր աշխատակիցների թվակազմը Լեռնային Ղարաբաղում, տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը։ «Մենք գնահատում ենք տարածաշրջանի պահանջմունքները, որոնք կարող են ԿԽՄԿ-ի երկարաժամկետ միջամտության կարիքն ունենալ։ Մենք մտադիր ենք մեծացնել մեր հաստիքակազմը, որպեսզի կարողանանք ժամանակին և գրագետ արձագանքել մարդասիրական պահանջմունքներին, ինչպես նաև մեր եզրակացությունների հիման վրա նոր միջոցառումներ ձեռնարկել»,- ասել է մամուլի քարտուղարը։ Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն արդեն տարածաշրջանում շատ կենսական կարիքներ է սպասարկել՝ տները վերականգնելու համար տրամադրելով շինանյութեր, բաժանելով սննդամթերք, տաքացուցիչներ և հիգիենիկ փաթեթներ ։ Փոխանցում է ria.ru-ն։
Կիսվել