Փաշինյանն իր քավորին Տավուշի մարզպետ նշանակեց Կառավարության այսօրվա նիստում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 08, 2021

Նիկոլ Փաշինյանն իր քավորին Տավուշի մարզպետ նշանակեց Կառավարության այսօրվա նիստում

Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ Հայկ Ղալումյանին Տավուշի մարզպետ նշանակեց: Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Այն բանից հետո երբ Իջևանի ընտրված քաղաքապետ Վարդան Ղալումյանին քրեական գործերի սպառնալիքների տակ հեռացրեցին պաշտոնից, քաղաքապետ նշանակվեց հենց Փաշինյանի քավորը, որը շուրջ 2 տարի պաշտոնավարեց առաց ընտրություն անցկացնելու: Քավոր Ղալումյանի եղբայրն էլ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած տարիներին միշտ քննադատում էր խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը: Վարչապետ դառնալուց հետո նա պաշտոնյա դարձրեց իր աներձագին, եղբորորդուն, քավորին, քավորի եղբորը, իր թերթի աշխատակիցներին, մանկության ընկերոջը, կնոջ ընկերուհիներին և այսպես շարունակ:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024