Ստեփանակերտի տներից մեկում սեղան են գցել․ առանց դհոլ -զուռնայի հարսին տուն բերել եւ բաժակ են բարձրացնում, որ գոնե նորապսակների ապագա երեխաները պատերազմ չտեսնեն

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 23, 2020

22-ամյա Մարիամը չի թաքցնում երջանկությունը։ Ժպտում է, հետեւում լուսանկարչի հրահանգներին, որ իր կյանքի կարեւորագույն փուլի մեկնարկը փաստող լուսանկարներն արտահայտեն իր զգացողությունները։

 

Ստեփանակերտցի Մարիամն այսօր հարսնացավ։ Էլ Պետրոսյան չի, արդեն Ավանեսյան է,- կատակում է փեսայի հարազատներից մեկը, որը մասնակցում է ընտանեկան փոքր հավաքույթին։

 

Ստեփանակերտի տներից մեկում սեղան են գցել․ առանց դհոլ -զուռնայի հարսին տուն բերել եւ բաժակ են բարձրացնում, որ գոնե նորապսակների ապագա երեխաները պատերազմ չտեսնեն։

 

Եթե պատերազմը չլիներ, ապա Էրիկը Մարիամին իր տուն տարած կլիներ դեռեւս հոկտեմբերի 19-ին։ Հարսանիքը Շուշիում պիտի լիներ՝ պսակադրությունը Ղազաչենցոց եկեղեցում, հավաքույթն էլ՝ տեղի ռեստորաններից մեկում։

 

24-ամյա փեսան՝ Էրիկը, քչախոս է, հարցերին էլ պատասխանում է շատ կարճ՝ թաքցնելով զգացումները։ Բայց 44-օրյա պատերազմին առնչվող մի հարցի ժամանակ բառերը պոկվում են․ «Այնքան ընկեր եմ կորցրել»,- ու նորից լռում է։

 

Էրիկն ասում է՝ Արցախում է միայն պատկերացնում իր նորաստեղծ ընտանիքի ապագան։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024