Սթրվեք. 17 կուսակցություններին ավելացրեք +1` քայլականներիդ ու իրարով ապրեք

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 28, 2020

Քայլական Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից ոգեւորված ասում է` դավաճան են էն մարդիկ, ովքեր դղյակներ են կառուցել ու երկիրը երեսուն տարի կերել են։ Դավաճան են նրանք, ովքեր կանանց փեշերի տակ են մտել ու չեն ծառայել..

Նույն էդ քայլական Հայկ Սարգսյանը, էդ իր ասած երեսուն տարիների ընթացքում դղյակ չունի՞ շինած։

Քանի՞ քայլական կա կանանց փեշի տակ մտած, որ չի ծառայել ու ԱԺ-ում դինջ նստած է։ Հաշվե՞լ է. հա՛, հենց պատերազմի ժամանակ, որտե՞ղ են եղել։

Դե, որ իրենց շեֆը աջ ու ձախ բոլորին մեղադրի, իրեն ազատի պատասխանատվության զգացումից, ու ստեր փչի, շեֆի գարաժներում շշալցվածներն էլ կասեն այն, ինչ իրենց ասել են։

Չեմ ուզում սղագրել, թե էլ ինչ է ասում, բայց մի բան ասեմ, էլի՞, իսկ ո՞վ է մեղավոր որ դղյակներ են կառուցել էդ դավաճաններն ու մնացել այդ դղյակներում։ Ի՞նչ մի կարգ ու կանոնից եք խոսում։ Երկրում քաոս է.. անիշխանություն։

Մի խոսքով փողոցում լակոտություն, ԱԺ-ում լակոտություն անելու փոխարեն, լավ կլիներ որ ամեն մեկը մի խնդիր իր ուսերին առներ, ու փորձեր լուծել։ Բայց ոչ.. հարմար է իրար մեղադրելը։ Վաստակել եք այն, ինչ այսօր ստանում եք։ Մի՛ բողոքեք։

Ժողովրդի անունն էլ մի՛ տվեք։ Ժողովուրդը կուշտ է ձեզնից։

Սթրվեք. 17 կուսակցություններին ավելացրեք +1` քայլականներիդ ու իրարով ապրեք։ Էնքան սազական եք։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՖԲ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024