«Սխալ կլինի ասել, որ այսքանով հայության տագապալի սպասումները ցրվեցին, քանի որ Փաշինյանը ոչ միայն «ստորագրելու սովորություն ունի», այլեւ բանավոր պայմանավորվելու»

Արթուր Հայրապետյան Հունվար 12, 2021

«17-ի ձեւաչափին» միացած քաղաքագետ Մանուկ Սուքիասյանի կարծիքով, «այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է ռուս-թուրքական առաջնահերթությունների արդյունքում, ստեղծել է որոշակի խաղից դուրս վիճակ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ներկայացնող Ֆրանսիայի համար, քանի որ կոնֆլիկտը, միեւնույն է՝ լուծում չի ստացել, եւ կոնֆլիկտի առարկան շարունակում է մնալ ակտուալ եւ չկարգավորված։ Հետեւաբար, կարծում եմ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, հատկապես հաշվի առնելով, որ այդ ձեւակերպումներն արվել են հայկական կողմի համար ակնհայտ դիսբալանսով, փորձելու են այդ ամենի ֆոնին, նաեւ ԱՄՆ-ում առաջին դեմքի փոփոխության ֆոնին, որոշակի վերադասավորումներ ու վերանայումներ անել։ Եվ ահա՝ այդ լույսի ներքո է, որ Պուտինը հարկ է համարել հանդիպել Ալիեւի եւ Փաշինյանի հետ, հեռախոսազրույց ունենալ պաշտոնական Փարիզի հետ ու, ընդհանրապես, փարատել մտավախությունները։ Ու այն, որ ի սկզբանե խոսք էր գնում, թե ինչ փաստաթուղթ պետք է շրջանառի, մասնավորապես տարբեր աղբյուրներից արտահոսքեր էին լինում, որ ինչ-որ «բարի» տրանսպորտային ապաշրջափակումների մասին քննարկումներ են լինելու, ինչպես նաեւ գերիների մասին, ըստ իս՝ այնքան էլ էն չէր, ինչ պլանավորված էր նախապես»։ Հարցին, թե, այսինքն, օրակա՞րգ է փոխվել, Մանուկ Սուքիասյանն ասաց՝ կոնկրետությունն է նվազել, եւ կարծես թե մոսկովյան բանակցությունները շատ ավելի համեստ ու ընդհանրական են դառնալու։

 

Ռուսաստանցի վերլուծաբան Արկադի Դուբնովը նախօրեին մեկնաբանել էր, որ Մոսկվայում կցանկանային որոշ դրական արդյունքներ ստանալ ղարաբաղյան կարգավորման եւ նոյեմբերի 10-ի համաձայնագրի շուրջ, մինչեւ Ջո Բայդենի հունվարի 20-ի երդմնակալությունը, քանի որ հենց սկզբից Մոսկվան ինքնուրույն է վարում գործընթացը Հարավային Կովկասում, եւ, ընդհանուր առմամբ, նրան առանձնապես պետք չեն ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն, Մոսկվան դժկամությամբ է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Եվ որ Ֆրանսիան էլ որոշակի դժգոհություն է հայտնում, մասնավորապես, Մակրոնը հունվարի 11-ին կայանալիք հանդիպման մասին իմացել է շատ պատահական՝ դեկտեմբերի վերջին, եւ նա Մոսկվային հարցադրում էր անում այդ հանդիպման բովանդակության մասին ու ընդհանուր առմամբ «կարծես ինչ-որ դժգոհություն էր դրսեւորում այն փաստից, որ Փարիզը ներգրավված չէր նախապատրաստական աշխատանքներում»։

 

Սակայն սխալ կլինի ասել, որ այսքանով հայության տագնապալի սպասումները ցրվեցին, քանի որ Փաշինյանը ոչ միայն «ստորագրելու սովորություն ունի», այլեւ բանավոր պայմանավորվելու։ Եվ հիմնական վախերն էլ կապված են դրա հետ։ Անուշ Դաշտենց

 

 

ԱՆԻ ԴԱՇՏԵՆՑ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024