Թեժ կռիվներին մասնակցելով՝ անմահացավ Գագիկը։ Հիմա ամենամաքուր տեղում է, որտեղից այցելում է հարազատների երազներում եւ ասում՝ «մորս ասեք` չլացի»

Արթուր Հայրապետյան Փետրվար 22, 2021

«Մորս ասեք` չլացի». 

Թեժ կռիվներին մասնակցելով՝ անմահացավ Գագիկը։ Հիմա ամենամաքուր տեղում է, որտեղից այցելում է հարազատների երազներում եւ ասում՝ «մորս ասեք` չլացի»

 

2001 թվականի փետրվարի 11-ին Մալինցյանների ընտանիքում ծնվեց Գագիկը: Բարի, խելացի, աշխատասեր, վստահելի, ընկերասեր, համեստ տղան մարդկային բոլոր լավ հատկանիշներով էր օժտված։ Ժպիտը միշտ երեսին էր։

 

Երբ որեւէ մեկն իր օգնության կարիքն էր ունենում, Գագիկն օգնում էր բոլորին անխտիր:

 

Սովորել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում: Դպրոցում օրինակելի աշակերտ էր, սիրված բոլոր ուսուցիչների կողմից:

 

Այնքան երազանքներ ուներ, որոնք մնացին անկատար: 2018 թվականին ավարտելով դպրոցը, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, կովկասագիտություն էր ուսումնասիրում: Ուզում էր դառնալ կովկասագետ:

 

Գագիկի ընկերները պատմում են, որ հավաքույթների ժամանակ այնքան ուրախ էր անցնում նրա հետ, որ մոռանում էին տուն գնալու մասին: Միշտ իր հումորներով ուրախացնում էր բոլորին: Ուներ ընկերական մեծ շրջապատ, որտեղ իր կարիքը միշտ զգացվում է:

 

Քաղաքում իրեն ճանաչում ու սիրում են բոլորը։ Գագիկն առանձնանում էր իր շարժուձեւով: Ասում են՝ պարելուց այնքան հետաքրքիր շարժումներ էր անում, որ անհնար էր նրա պարը շփոթել: Ավարտական երեկոյի ընթացքում Գագիկն ասել էր. «Սիրելի ընկերներ, այսօր մենք ավարտում ենք դպրոցը եւ մտնում մի նոր կյանք, նոր ուղի, որտեղ պետք է շարժվենք ինքնուրույն, փոձենք լինել հաջողակ: Հաջողությունը մեզ պետք է շրջապատի ամբողջ կյանքի ընթացքում: Թեեւ այսօր ավարտում ենք դպրոցը, սակայն դա չի նշանակում ավարտ, սա նշանակում է չերգված մի երգ, մի չկարդացված գիրք, որը մենք պետք է հասցնենք ավարտին այնպես կենսուրախ, ինչպես մեր դպրոցական տարիներն էին: Մենք պետք է հաղթահարենք անհասանելի թվացող բարձունքները եւ առաջ շարժվենք: Ժամանակը պտտվում է անիվի նման, բայց թեկուզ մեկ կամ տասը տարի հետո, մենք հանդիպելու ենք ու հիշելու՝ դպրոցական պահերը: Ու թե անցնեն տարիներ, այդ հանդիպումը, միեւնույն է, կմնա չիրականցված»:

 

https://www.aravot.am/2021/02/22/1172470/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024