ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Խաբեությունը մնացել է իշխանություն կոչվածների վերջին հենարանը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 16, 2020

Երեկ, իշխանության կողմից շշալցվածները, քսի էին տվել, թե սուտ եք տարածում. ձեզ ճղում էիք, թե բա մեդիատեռոր. չէիք հանգստանում, շարունակում էիք՝ սուտ ինֆորմացիա եք տարածում, թե բա խուճապ եք տարածում, մի արեք, թե գերի չունենք։

Այսօր. Արցախի թշվառ նախագահը հաստատեց` Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին։

Նիկոլն էլ սսկվել է.. ազգադավե՛ր։

Անհետ կորած զինվորների ծնողներին ամեն օր խաբում են.. ու վերջը չի երեւոմ.. ՊՆ-ի դիմաց ծնողները սպասում են պատասխանի, մինչդեռ ոչ պատասխան տվող կա, ոչ էլ հույս..

Իմքայլականներով, որ երկիրը հասցրեցիք «դուխով» աղետի, «աննախադեպ» ճոռոմաբանում եք այս կամ այն` ձեր կողմից «դուխով»` ընտրյալ տաղավարներում վերընկած, ու խաղում մարդկանց զգացմունքների հետ, գնացեք ՊՆ, ու այնտեղ հանդիպեք անհետ կորած ծնողներին։ Չմոռանաք, ձեզ հետ վերցնել Նիկոլին ու մեկ էլ այն «աննախադեպ» քայլական-երեսփոխանին, որի պապը կռվել է Ղարաբաղում 41 թվին։ Թե՞ պատերի տակից հանգիստ կարողանում եք մարդկանց մեղադրել. վնգստալ ու ձեր անպատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա։

Երկիրը անտերության մատնեցիք, ու հայրենիք խլեցիք մեզնից, իսկ մինչեւ հիմա մարդիկ «պատասխան» են տալիս ձեր փոխարեն, ու իրենց երեխաներին են որոնում։ Մեղավո՞ր են, որ իրենց երեխաները պատերազմի դաշտում կորել են, իսկ դուք միմիայն իշխանություն պահելով, անգործության մատնված արհամարհում եք ցավից կծկված ծնողներին։ Հուսահատությունից խելագարվում են մարդիկ, արձագանքող չկա.. ու չկա, միայն ստեր.. էս ինչ զուլում բերեցիք մեր գլխին, դուք չեք գիտակցում ձեր պատասխանատվության աստիճանը... խաբեությունը մնացել է իշխանություն կոչվածների վերջին հենարանը. ազգադավե՛ր։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024