Արցախում շոու продолжается

Աննա Անտոնյան Հուլիս 14, 2023

Օրեր առաջ ժողովրդի ինքնաբուխ ցույցը լուսաբանող լրագրողին Արցախի իշխանությունների բարձր հովանու ներքո բռնության ենթարկեցին ։ Ընդամենը հաշված օրեր հետո ,երբ ինքնաբուխ ցույցերի մասնակիցների թիվն օր օրի աճում էր հստակ հրահանգավորվեց , որ չլուսաբանվի և միայն սոցցանցերի օգտատերերն էին որոշակի ինֆորմացիա տրամադրում։ Հասկանալի էր ,որ ցույցերը նոր ալիք են ստանում ,և այդ մտավախության ֆոնին Արցախի իշխանությունները արագ որոշեցին իրենք ցույց կազմակերպել և լայն լուսաբանել։ Անունն էլ պարտադիր դրեցին ոչ քաղաքական ցույց ։Իսկ արդյո՞ք սխալ քաղաքականության արդյունք չէ այս պահին Արցախի հումանիտար և անվտանգային ճգնաժամը ։ Բայց դե ապաքաղաքական է և վերջ ։ 
Ինչ էր պահանջում իշխանությունների կազմակերպած ցույցը ,որը չէին պահանջում օրեր շարունակ կազմակերպած ինքնաբուխ ցույցերը ,և ի՞նչն էր լրագրողի նկատմամբ բռնության պատճառը ։ 
Գուցե հենց քաղաքական ճգնաժամի մասին պետք էր խոսել ,որ նեղվել էր վերնախավը։ 
Ու այս ամենի ֆոնին իշխանությունները ցուցադրաբար ամենազավեշտալի հոդվածով ձերբակալում են Գեներալ Վիտալի Բալասանյանին։ Ըստ հարուցված քրեական գործի ստացած վարկը Բալասանյանների ընտանիքը ոչ նպատակային է ծախսել ,այսինքն փակ ճանապարհներով Բալասանյանը Արցախ պետք է տաներ մեղուների խմբաքանակ ։ 
Մեկը մյուսի հետ կապ չունի՞։
Ով գիտի , Կեսարն ասում էր ամբոխին հաց տուր և տեսարան . Արցախի իշխանությունները դա հասկացել են տառացի ։ 


 Պուշկինյան Ալեքսանդր

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024