Սպառնալիքներով լռեցնում են ցուցարարներն

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 19, 2023

Սեպտեմբերի 2֊ին կազմակերպած ցույցերը մարդաշատ էին ։
Նիկոլ Փաշինյանի ոտքի տակ հողը երերում էր ։Կառավարության թերուս անդամները քաջ գիտակցում են, որ ցույցի շարունակումը կհանգեցնի նրանց կործանման։ Նրանց ոչ այնքան հուզում էր Արցախի շրջափակումը կամ Հայաստանի հետագա ճակատագիրը որքան իրենց աթոռը ։ 
Դրանից էր , որ ուժային կառույցներին իջեցվեց հստակ հրաման , ամեն գնով ցրել ցույցերը։ 
Ցույցերի ցրելը երկու փուլով իրականացավ,  նախ տեղում ձերբակալություններ , ապա ձերբակալվածների ընտանիքներին անձամբ տնայցերի տեսքով սպառնալիքների իջեցում ։ 
Շատերը վախեցան պատասխանել մեր հարցերին ։
 Ցույցի ակտիվ մասնակիցներից Արամ Առաքելյանի հայրը մեր հետ զրույցում նշեց , որ տղային տարել են Էրեբունու բաժին , և որևէ հոդված չեն առաջադրել ։ 
Հայրը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին,  որտեղ նրան ուղղակի պատասխանել են , որ իրավասու չեն ։
Ոստիկանությունում Արամին սպառնալիքներից ու ծեծից հետո ազատ են արձակել ։ 
Ազատ արձակումից հետո Արամի հետ կապ հաստատվել չհաջողվեց ։ Դարձյալ հավաքեցինք հոր հեռախոսահամարը, ով պնդեց , որ իր տղայի պայքարը ազնիվ է և ոչ մեկը չի կարող իրենց վախցնել։
Հաջորդ հարցերը մնացին անպատասխան,  քանզի հայրը անջատեց հեռախոսը ։ 
Թե ովքեր էին սպառնալիքներ իջեցնողները կարծում ենք ընթերցողին պարզ է ։ 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024