Ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են իրանցի երկու վարորդի

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 15, 2021

Ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ձերբակալել են իրանցի երկու վարորդի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։

«Տեղեկությունը ճշտվել է պարսիկ վարորդներից։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ադրբեջանցիների մոտ են, նրանց հեռախոսները անջատված են։ Իրենց ընկերներն էլ Որոտանում սպասում են ինչ–որ պատասխանի։ Այդ երկու վարորդը մտել են Ղարաբաղ, բեռը՝ ցեմենտը թափել ու հետ եկել, դրա համար էլ իրենց ձերբակալել են»,– ասաց Կարեն Քոչարյանը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024