49-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր վիճակում փրկել է ժամկետային զինծառայողի

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 19, 2022

 

49-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր վիճակում փրկել է ժամկետային զինծառայողի (ֆոտո)

 

 

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետեւանքով Ջերմուկի դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող Արսեն Սարգսյանը։

 

49-ամյա Արսեն Սարգսյանը 2018 թվականին որպես պայմանագրային զինծառայող անցել էր ծառայության, մինչեւ այդ զորամասում խոհարար է աշխատել։ Դիրքերից վերադառնալուց հետո էլ որպես հացթուխ էր աշխատում։

 

Արսենը 44-օրյա պատերազմի պատերազմի մասնակից էր, նախքան պատերազմը ծառայում էր Քարվաճառում, իսկ հետո՝ Ջերմուկում։

 

«Մեր տեղեկություններով՝ իրենք շրջափակման մեջ են եղել, կարողացել են դուրս գալ, ինքը վիրավոր է եղել, բայց այդ վիճակում կարողացել է վիրավոր ժամկետային զինծառայողի տանել զորամաս։ Հնարավորություն ունեցել է մնալու, բայց այդ վիճակում վերադարձել է։ Ու այդտեղ էլ զոհվել է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արսենի որդու կինը՝ Գայանե Փոլադյանը։

 

Արսեն Սարգսյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի եւ մեկ դուստր։

 

Պայմանագրային զինծառայողը սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում է եղել։ Նա հուղարկավորվել է հոկտեմբերի 23-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

 

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

 

Վերջին տվյալով՝ զոհվածների թիվը եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024