ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվելու Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը

Արթուր Հայրապետյան Մարտ 27, 2021

ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվելու Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որին Նիկոլ Փաշինյանը երեկ նշանակեց Քննչական կոմիտեի տնօրենի տեղակալ։ Սիմոնյանը երկուշաբթի նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրեն։ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումից հետո Հայաստանում, ըստ ամենայնի, քաղաքական ճնշումների նոր փուլ է սկսելու: Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը ծվել է 1989թ. Արմավիրի մարզում։ Նրա մասին համացացնում գրեթե տվյալներ չկան, բացի մամուլի հրապարակումներն առ այն, որ լինելով դատավոր՝ վերջինս աշխատանքի չի հաճախել՝ տապալելով իր վարույթում գտնվող գործերի քննությունը։

Mediaport

Կիսվել