Ադրբեջանական կողմը ներքին թշնամու հետ կգործարկի նույն սցենարն ինչ Արցախում

Արթուր Հայրապետյան Մայիս 15, 2021

ԳՈՏԵՊՆԴՎԵՔ

 

2020 թվականի սեպտեմբերի 27, օրը` կիրակի։

 

Զանգ եմ ստանում նախարարության համապատասխան բաժնի աշխատակցից առավոտյան 8։12 րոպե։

 

֊ Դավիթ, շտապ նախարարություն, պատերազմ է։

֊ Վարժա՞նք է, ճի՞շտ եմ հասկանում։

֊ Ոչ, պատերա՛զմ։

 

Գործընկերս ասում ու անջատում է։ Րոպե անց մեքենայի մեջ եմ ու շտապում եմ կենտրոն։ Քաղաքը քնած է։ Մարդիկ դեռ չգիտեն ինչ է կատարվում։ 

Պատերազմը սկսվեց լուսաբացին։

 

*** 

 

2021 թվական, մայիսի 16, օրը` կիրակի։

Ադրբեջանը նախապես հայտարարել է 15.000 զինծառայողի ու 400 զինտեխնիկայի, հրթիռահրետանային ու օդային ուժերի ներգրավմամբ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին։ Դրանք պիտի կայանան մայիսի 16֊20֊ը։

 

Զորավարժությունների մեկնարկի նախօրեին ադրբեջանական կողմը ռազմական պրովոկացիա է հրահրում Իշխանասարի հատվածում` հույս ունենալով, որ հայկական կողմը անհավասարակշիռ կրակ կբացի։ Մարտերը կծավալվեն ու կսկսվեն Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք մարզերի սահմանագծի ողջ երկայնքով։ 

 

Ադրբեջանական կողմը ներքին թշնամու հետ կգործարկի նույն սցենարն ինչ Արցախում։

 

Խնդիրը կբարդվի ռուսական կողմի վրա։ Մյուս բոլոր զարգացումները կախված կլինեն մեր ռազմաքաղաքական դաշնակցի հաշվարկված գործողություններից։

 

Ամենի արդյունքում խոշոր հարցականի տակ կդրվի ՀԱՊԿ֊ի` որպես ռազմաքաղաքական գեոպոլիտիկ կառույցի կենսունակությունը։ 

Նպատակն արդարացնում է միջոցները։

Հասարակ մարդը նրանց համար միջոց է, ուրիշ ոչինչ։

 

Հ.Գ. Վաղը կիրակի է։ Գիշերը չեմ քնի։ Բոլորիս խաղաղություն ու համբերություն։ Գոտեպնդվենք։

Դավիթ Գրիգորյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024