Ադրբեջանը ուզում է առաջ գալ, գրավել նոր տարածքներ

Արթուր Հայրապետյան Օգոստոս 17, 2021

Սա արդեն սադրանք չէ, սա արդեն հստակ, նպատակաուղղված գործողության մի մաս է, որն իրականացնում է Ադրբեջանը։ Ինչու՞ է կրակում գյուղի վրա, երբ այդ գյուղից իրեն վնաս չկա, ի՞նչ է ուզում։ Ուզում է առաջ գալ, գրավել նոր տարածքներ, ահա նպատակը։ Ադրբեջանը՝ ձգձգելով որոշ գործողություններ (հենց նույն սահմանագծում և սահամանազատում), որոնք կարող են կապկպել իր ձեռքերը, փորձում է առավելագույնս շահավետ դուրս գալ և նոր տարածքների նկատմամբ վերահսկողությամբ շանտաժի երնթարկել մեզ՝ ստանալով այն, ինչի մասին երազում են նոյեմբերի 9-ից՝ միջանցք հորջոջվողը։

 Հայաստանի կտրուկ գործողությունները պետք է լինեն տրամաբանական։ Այսօւ արցախահայությունը ջրի խնդիր ունի, մարդասիրական աղետ է սա, այսօր ՀՀ գյուղերի բնակիչները թիրախավորվել են, կրկին մարդասիրական աղետ է սա։ Ու այս ամենը կատարվում է նրա պատճառով, որ թշնամին հատել է ՀՀ սահմանը և մոտեցել գյուղերին, որ թշնամին իր վերահսկողության տակ է վերցերլ հայկական բնակավայերերը Արցախում և խնդիր առաջացնում խմելու ջրի նոր ուղիների համար։ Հայաստանը միանշանակ պետք է դիմի միջազգային կառույցներին, եթե ինքը չի կարողանում լուծի իր խնդիրները։ Հատկապես այս դեպքում, երբ թշնամին մարդասիական աղետ է բերում, մենք անհապաղ պետք է դիմենք միջազգային պատկան կառույցներին, թեկուզ նրա համար, որ մեր հետագա գործողությունները պարզ լինեն իրենց համար։

 

Կարեն Հովհաննիսյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024