ԱԺ-ն ծաղր է մեր պետության նկատմամբ

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 05, 2021

‼️Այն ինչ կատարվում ա Ազգային Ժողովի Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովում պարզապես ծաղր է մեր պետության ու չեղած "պառլամենտարիզմի" նկատմամբ։

 

Իշխող ուժը իր ամեն քայլը մեկնաբանում է քաղաքացիների տված մանդատով, բա նույն քաղաքացիները նաև էդ երկու ուժերին են մանդատ տվել ուզենք թե չուզենք։ 

Եթե էդ ուժերը որոշել են իրենց հասանելիք պաշտոնում նշանակել իրենց ներկայացրած թեկնածուին ու 6 անգամ պնդել էդ մարդու թեկնածության վրա ուրեմն մեծամասնությունը մի կողմ պետք ա թողնի պետության հաշվին ինքնահաստատվելու գայթակղությունը ու ընտրի փոքրամասնության թեկնածուին որքան էլ անհատապես էդ թեկնածուին դեմ լինեք։

Մի հատ փորձեք կողքից նայել, էս երկրում հազար ու մի պրոբլեմ կա մեծ մասով նաև իշխող ուժի աղետալի կառավարման հետևանքով։ 

 

▪️Մեր սուվերեն տարածքի որոշ հատվածներ օկուպացված են ադրբեջանական ուժերի կողմից, որոնք նաև սպառնալիք են ստեղծել մեր կենսական հաղորդակցման ուղիների վրա։ 

▪️Հարևան Իրանը զորավարժություններ է սկսել մեր հարավային սահմանների հարևանությամբ, 

▪️Նույն հատվածում հակընդդեմ զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանն ու Թուրքիան։ 

▪️Ադրբեջանա֊Իրանական հարաբերություններում դիտարկվում է 30 տարիների մեջ խոշորագույն ճգնաժամն ու խզզումը։

▪️Հյուսիսում վիճակը ևս խաղաղ չի Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից հետո երկիրը կարող է հայտնվել երկարատև քաղաքական ճգնաժամի մեջ 

‼️Իսկ մեր Ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով ԱԺ հանձնաժողովը փոխանակ կենտրոնանալու մեր պետության համար այդչափ կենսական խնդիրների վերլուծության, ֆորսմաժորային իրավիճակների դեպքում այլընտրանքային լուծումների փնտրտուքի վրա արդեն 6️⃣ անգամ ապացուցում է իր անգործունակությունը չկարողանալով ընտրել այդ հանձնաժողովի փոխնախագահ որոշ մարդկանց մանր քինախնդրության ու անձնական ամբիցիաների հետևանքով...

 

Կարեն Թովմասյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024