Մի ոչ պոպուլյար բան էլ ասեմ.
Ովքեր ասում են, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի, պետք է բարոյականություն ունենան նաև ասելու, որ ԱՄՆ և ԵՄ ևս պակաս թշնամական չեն։
Իսկ եթե սա չեն անում, նշանակում է, իրենք իրականում թքած ունեն Հայաստանի վիճակի վրա, այլ իրենք սպասարկում են կոնկրետ բևեռի շահերը։ Իհարկե, նույնը վերաբերվում է Ռուսաստանի հայանուն պաշտպաններին։
Իսկ իրականում, մենք հնարավորություն չունենք թշնամանալու ո'չ Արևմուտքի և ո'չ էլ Ռուսաստանի հետ։ Մենք պետք է կարողանանք շահել բոլորի շահերի հակադրություններից ու համադրություններից, և ո'չ թե թշնամիներ ստեղծենք ու տառապենք մեր ստեղծած թշնամիների հարվածներից։
Մեր ունեցած թշնամիներին նախ և առաջ պետք է չեզոքացնենք, եթե կուզեք`ոչնչացնենք, հետո նոր մտածենք հին հաշիվներ մաքրելու մասին։
Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից