Անդրանիկ Քոչարյանի հարազատները գերիների հարազատներից 5000 դոլար գումար են վերցրել

Աննա Անտոնյան Հունիս 15, 2021

Անդրանիկ Քոչարյանի հարազատները գերիների հարազատներից 5000 դոլար գումար են վերցրել. գերիների առեւտրականները,- գրում է arminsinder տելեգրամյան ալիքը ։ 

Դեռեւս այս տարվա մարտին մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն։ Գրել էին, որ որդուն փախցրել էր ծառայությունից։ Թերեւս, մանրամասների մասին չեղավ պաշտոնական հերքում կամ հաստատում։  Փոխանակ զբաղվեն, ջանքեր գործադրեն գերիների վերադարձի համար, կամ գոնե օր առաջ ազատեն իրենց աթոռները կոմպետենտ մարդկանց համար, պարզվում է, Անդրանիկ Քոչարյանի հարազատները՝ եղբոր՝ Ավետիսի 37 ամյա որդին, Գեւորգի միջոցով պատերազմում անհետ կորած Թաթուլի մորից Զամիրա Ավագյանից վերցրել է 5000 ԱՄՆ դոլար։ Այսինքն պարգեւավճարները քիչ ե՞ն, զոհված ու անհետ կորածների հարազատներին հատուցումներ տալու փոխարեն, նրանց խոցելի վիճակն օգտագործելով  գումարներ են շորթում։ Ընդ որում՝ հասկանալի է դառնում ամեն գնով վերարտադրվելու մոլուցքի պատճառը։ Պարգեւավճարները բավարար չեն…

Ընդ որում  դեպքը եղել է այս տարվա հունվարին, քաջ հայտնի է իրավապահներին ու այս համատեքստում հետաքրքիր է ինչպես են արձագանել այս մեղմ ասած անբարո արարքին:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024