Անհասցե մեղադրանքներ

Արթուր Հայրապետյան Հունիս 29, 2021

Եթե դուք իշխանություն եք, դուք չպիտի սահմանափակվեք ընդհանրական անհասցե մեղադրանքներով (վա՜յ, թականեցին, վա՜յ, կեղեքեցին), այլ մանրամասն ցույց տաք, թե որտեղ եւ ինչ չարաշահում է եղել՝ դա է խնդիրը շտկելու միակ ճանապարհը: Եվ հետո՝ դուք ժամանակ ունեիք արատները շտկելու համար, եւ քանի որ երեք տարի դա չեք արել, ուրեմն պատասխանատվությունը ձերն է, ոչ թե նախկիններինը: Եվ ամենակարեւոր հարցը. քանի՞ տարի է հնարավոր սեփական անճարակությունը արդարացնել «նախկիններով»՝ 5, 10, 20 տարի: Այդ վերջին հարցի պատասխանն ակնհայտ է՝ այնքան ժամանակ, որքան դա «ուտվում» է քաղաքացիների մեծամասնության կողմից: Առայժմ այդ հնարքն աշխատում է, եւ վերջին ընտրությունները դրա ապացույցն են:նՈր ոլորտին էլ ձեռք տաս, միանգամից «բուսնում է» նախկինների ստվերը, որը շատ արագ ծածկում է ներկաների բոլոր արատներն ու ձախողումները: Պատերազմում կրած ամոթալի պարտությունից սկսած եւ հայտնի բժշկի կալանավորմամբ վերջացրած՝ գործում է այս ամենազոր միջոցը՝ «բա որ էն վախտ այսպես էր, դա լա՞վ էր»: Հարցը, բնականաբար, հռետորական է. իհարկե վատ էր, բայց ով ասաց, որ հիմա էլ պետք է վատ լինի:

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024