Անիմաստ կատակերգություն

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 14, 2022

Ամեն մարդ, երբ իր համար կուռքեր է ստեղծում, ու սկսում է պաշտել, ամեն բան դառնում է մեկ մարդու ողբերգություն, որը սովորաբար տարածում է գտնում մյուսների վրա։ Փորձեցիր հանդգնել` խելագարի տեղ կդնեն քեզ, որովհետեւ այդպես հարմար է, իսկ մեղավորները, որոնք հիմնականում թաքնվում են տգետների թիկունքում, հեշտ է մոլորեցնելը, որովհետեւ տգետները միշտ իրենց դուրս տվածի համար, ոչ պատասխանատվություն, ոչ էլ ամոթ ունեն` հեշտությամբ կարող են ետ քաշվել, եւ վրա տալ, ըստ վարկածի, եւ անհրաժեշտության` մշտապես իրենցից գոհ, որովհետեւ կորցնելու ոչինչ չունեն։ 

Հազարավոր տարիներ պտտվող փոքրիկ երկրագնդի վրա լույս աշխարհ ենք գալիս տանջանքով, մեծանում ենք, պայքարում, հիվանդանում, տառապում, ստիպում տառապել մյուսներին, բղավում ենք, մեռնում եւ միեւնույն ժամանակ աշխարհ են գալիս նոր մարդիկ, որպեսզի կրկնեն այդ անիմաստ կատակերգությունը:

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024